Խանապար, խանաբար, հյուրատուն։ Անիում 1908 թվականին Նիկողայոս Մառը պեղել է Խանապարի (մոտ XII - XIII դդ.) մնացորդներ՝ պահպանված մոտ 2 մ բարձրությամբ։ Կառույցը բաղկացած է համանման, ձգված ուղղանկյուն հատակագծով կից երկու շենքերից։ Կամարակապ մուտքերով, թաղածածկ սենյակների երկու շարքով կազմված միջանցքանման բակի (մոտ 5 - 6 մ X 18 մ) կենտրոնում՝ քարե ջրամբար, երկու ծայրերին՝ մուտքեր։ Շենքերը (մեկը՝ երկհարկանի)՝ եղել են սրբատաշ քարից, շքեղ ձևավորված, քանդակազարդ մուտքերով։ Այդ կառույցի նշանակությունը տարբեր կերպ է մեկնաբանվել՝ հյուրատուն (Ն. Մառ, Հ. Օրբելի), վաճառատուն (Թորոս Թորամանյան)։ Տեղադրված լինելով Անիի առևտրական շարքում՝ հավանաբար երկու նշանակությունն էլ միաժամանակ ունեցել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 11