«Խաղ առանց կանոնների» (ռուս.՝ «Игра без правил»), 1965 թվականի խորհրդային լրտեսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յարոպոլկ Լապշինը Սվերդլովսկի կինոստուդիայում Լև Շեյնինի համանուն պիեսի հիման վրա։ 1965 թվականի կինովարձույթում զաղեցրել է 6-րդ տեղը․ ֆիլմը դիտել է 31,1 մլն հանդիսատես[1]։

Խաղ առանց կանոնների
ռուս.՝ Игра без правил
Երկիր ԽՍՀՄ
Ժանրլրտեսական ֆիլմ
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅարոպոլկ Լապշին
Սցենարի հեղինակԼև Շեյնին
ՕպերատորՎասիլի Կիրբիժեկով
ԵրաժշտությունԼեոնիդ Աֆանասև
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն96 րոպե

Սյուժե խմբագրել

Հետպատերազմյան Գերմանիան բաժանված է պատասխանատվության գոտիների։ Ամերիկյան գոտում են գտնվում խորհրդային շատ քաղաքացիներ՝ գերեվարված և տեղահանված անձինք, այդ թվում՝ հրթիռային տեխնիկայի խորհրդային հայտնի կոնստրուկտորի զարմուհին։ Ամերիկյան հետախուզությունը ծրագրում է գտնել նրան և հավաքագրել իր հորեղբոր կոնստրուկտորային բյուրոյում։ Խորհրդային հակահետախուզությունը, նկատելով ամերիկացիների ակտիվությունը կոնստրուկտորի շուրջ, Մոսկվայից Գերմանիա է ուղարկում հատուկ բաժնի գնդապետ Լարցևին։

Դերերում խմբագրել

  • Միխայիլ Կուզնեցով – Գրիգորի Եֆիմովիչ Լարցև, գնդապետ, չեկիստ
  • Վիկտոր Դոբրովոլսկի – Մաքսիմ Մալինին, հակահետախուզության գնդապետ
  • Տատյանա Կարպովա – «ֆրոյլյայն Էռնա Բրինկել», Տատյանա Վլադիմիրովնա Զորինա, մայոր
  • Վսեվոլոդ Յակուտ – Ջեյմս Գրեյվուդ, ամերիկյան հակահետախուզության գնդապետ, նույն ինքը՝ «իրանցի գիտնական Ալի Հաջար»
  • Վիկտոր Խոխրյակով – Մաքքենզի, ամերիկյան հակահետախուզության գեներալ
  • Վիկտոր Շեգլով – Գեորգի Պավլովիչ Ռոմին, հակահետախուզության փոխգնդապետ
  • Արկադի Տոլբուզին – Սերգեյ Պետրովիչ Լեոնտև, հակահետախուզության գնդապետ
  • Օլգա Ամալինա – Նատաշա Լեոնտևա, խորհրդային կոնստրուկտոր Լեոնտևի զարմուհին
  • Լյուդմիլա Դավիդովա – Ալևտինա Կրոտովա, ամերիկյան գործակալ «Մոցարտ», Մոսկվա է ուղարկվել Նատաշա Լեոնտևայի անվան տակ
  • Վալենտինա Վլադիմիրովա – Մարֆա Կրոտովա, Օրլովշչինայից, լրտեսուհի Ալևտինայի մայրը, եղել է համակենտրոնացման ճամբարի հսկիչ
  • Ալլա Ամոնովա – Իրմա Բունտ, համակենտրոնացման ճամբարի նախկին հսկիչ
  • Գրիգորի Շպիգել – պարոն Օտտո Շտումպե, մրգային ջրերի գործարանների սեփականատեր
  • Ձիդրա Ռիտենբերգա – Աննա Վելմուտ, նույն ինքը՝ մադամ Նիկոտին, նույն ինքը՝ Գելլի
  • Օլեգ Մոկշանցև – Հանս, նույն ինքը՝ Ֆյոդոր
  • Լեո Էլագին – Յոհան Վիրտ, նույն ինքը՝ Հենրիխ Վունտ
  • Յուրի Սարանցև – մայոր Քերն
  • Իգոր Բելոզերով – գործարար
  • Դացե Արայա – երգչուհի

Էպիզոդներում՝ Գեորգի Կուգուշև, Լեոնիդ Շևցով, Վասիլի Շուր, Բորիս Ռոմանով և ուրիշներ։

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Լև Շեյնինի համանուն պիեսի հիման վրա, որը գրվել է 1961 թվականին։ Պիեսի առաջին բեմադրությունը 1962 թվականին իրականացրել են Մոսկվայի թատրոնները՝ Մ․ Երմոլավայի անվան թատրոնը և Խորհրդային բանակի կենտրոնական թատրոնը։

Ֆիլմը եղել է 1965 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատար, այն դիտել են 31 մլն հանդիսատես․ ֆիլմն զբաղեցրել է 6-րդ տեղը վարձույթում գտնվող հայրենական ժապավենների շարքում, 13-րդ տեղը վարձույթի բոլոր ֆիլմերի շարքում[2][3]։

Սվերդլովսկի կինոստուդիայի ողջ պատմության ընթացքում նկարահանված ֆիլմերի շարքում զբաղեցնում է 3-րդ տեղը կինովարձույթում[4]։

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Կալինինգրադում և մասամբ Տալլինում[5]։

Քննադատություն խմբագրել

Կինոգետ Ալեքսանդր Ֆեոդորովը պնդում է. «Չնայած հանդիսատեսի շրջանում ունեցած հաջողությանը, խորհրդային կինոքննադատությունը «Խաղ առանց կանոնների» լրտեսական ժապավենին վերաբերվել է որպես սովորական արկածային կինոարտադրանքի՝ առանձնապես ուշադրություն չդարձնելով դրան, սակայն 21-րդ դարում այդ ֆիլմն սկսել է դիտարկվել որպես կինեմատոգրաֆիական «սառը պատերազմի» և «նացիսպլոտեյշնի» բնորոշ ֆենոմեն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Фёдоров, 2021, էջ 809
  2. Игра без правил // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: Дубль-Д, 1996—520 с. — стр. 174
  3. Федор Раззаков — Гибель советского кино. Тайна закулисной войны. 1973—1991
  4. Лидеры кинопроката СССР. Свердловская киностудия
  5. «Как выглядел Калининград 60 лет назад. 10 локаций города из фильма "Игра без правил"». Яндекс Дзен | Блогерская платформа (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.

Գրականություն խմբագրել