Խաղաղենու էսկա, հիվանդություն, որի հարուցիչներն աբեթասնկերն են։

Ախտանշաններ խմբագրել

Ախահարված հյուսվածքները քայքայվում են, գորշանում, փտում ու փոշիանում, կեղևը ճաքճքվում է։ Հարուցչի սպորները բույսի մեջ են թափանցում էտած հատվածներով, ցրտահարված ճաքերով։ Հիվանդության հարուցիչների փոխանցողները հավանաբար տերմիտներն են ու ֆիլոքսերան։

Պայքարի միջոցառումներ խմբագրել

Բույսերի պահպանում բարենպաստ բուսական պայմաններում, էտման ժամանակ առաջացած բույսի վերքերի ծեփածածկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։