Խաղերի և մարզումների ժամանակ մահացած ֆուտբոլիստների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ֆուտբոլիստների մահը խաղադաշտում , բավական հազվադեպ հանդիպող, բայց երբեմն տեղի ունեցող երևույթ։

Ֆուտբոլ խաղի առաջացման և տարածման սկզբնական շրջանում բավականին մեծ թիվ էին կազմում խաղադաշտում վրա հասած մահացությունները։ Բժշկության վատ որակը հանգեցրեց նրան, որ 1891-1899 թվականներին խաղադաշտում մահացան 100-ից ավելի ֆուտբոլիստներ և ռեգբիի խաղացողներ[1]։

Մեծաթիվ մահացությունները, հատկապես խաղադաշտում, հիմք հանդիսացան, որ հայտնի բժշկական պարբերականը՝ Lancet-ը, անցկացնի հետազոտություն[1]։ 1894 թվականի մարտին լույս տեսած հոդվածում նշվում էր, որ խաղացողը գնդակով շարժվում էր առաջ, քանի դեռ այն չէր կորցրել։ Սա իր հերթին ենթադրում էր բազում հարվածներ գնդակով առաջ շարժվողին։ Այն Ֆուտբոլիստները, որոնք պայքարում էին 2-րդ հարկի գնդակների համար, հաճախակի հայտնվում էին գետնին, քանի որ օրենքով այդպիսի պայքարը թույլատրվում էր։ 1899 թվականի ապրիլին լույս տեսած հոդվածում նշվում էր, որ կանոնների փոխոխությունները հանգեցրել են ավելի քիչ մահացությունների, սակայն վտանգը դեռ առկա է։ Իսկ 1905 թվականին լույս տեսած հոդվածի համաձայն, խաղը ավելի էր արագացել ու դինամիկ դարձել, սակայն մրցավարների առկայությունը դաշտում բավականին նվազեցրել էր վնասվածքների թվաքանակը։

20-րդ դարում խաղադաշտում վրա հասած մահերը սկսեցին տեղի ունենալ հազվադեպ։ Եթե 19-րդ դարի վերջում ֆուտբոլիստնեդրը հիմնականում մահանում էին բախումների և վատ բուժօգնության հետևանքով, ապա հիմա մահերը հիմնականում կապված էին սրտային հիվանդությունների, ֆիզիկական ծանրաբեռնվածության և գերհոգնածության հետ։

21-րդ դարի առաջին տասնամյակում մահացություննրի թիվը զգալիորեն մեծացավ։ Ահա թե ինչպես է արտահայտվում բժշկական գիտությունների թեկնածու Դմիտրի Պոլյակովը այս իրադարձություննրի հետ կապված.

Այժմ ֆուտբոլիստներից պահանջվում է խաղի ընթացքում վազել նվազագույնը 10 կմ։ Միայն այդ դեպքում են հաշվում, որ նա լավ է աշխատել և ամբողջությամբ տրվել է խաղին։ Սակայն սրա հետ մեկտեղ մենք երբեմն մոռանում ենք, որ մարդկային օրգանիզմի հնարավորությունները անսահմանափակ չեն[2]:

Այստեղ ներառված են միայն այն ֆուտբոլիստներ անունները, որոնք մահացել են խաղադաշտում վրա հասած վնասվածքների հետևանքով։ Ցանկում ներառված չեն այն ֆուտբոլիստները, որոնց մահվան պատճառները ավտովթարները, ավիովթարները կամ էլ սպանություններն են։

Մահվան ամսաթիվ Ֆուտբոլիստ Ակումբ Մահվան պատճառ
1889 թվականի հունվարի 13   Ուիլյամ Կրոպեր   Ստեյվլի Մահվան պատճառ հանդիսացավ օդային պայքարում ստացած վնասվածքը։ Աղիքային լուրջ վնասվածքների հետևանքով Կրոպերը հանդերձարանում մահացավ[3]։
1907 թվականի ապրիլի 8   Թոմաս Բլեկստոկ   Մանչեսթեր Յունայթեդ Մահացավ 2-րդ հարկում մղված պայքարի արդյունքում[3]։
1908 թվական   Ֆրենկ Լևիկ   Շեֆիլդ Յունայթեդ Մահացել է թոքաբորբից[3]։
1916 թվականի փետրվարի 19   Ռոբերտ Բենսոն   Արսենալ ՖԱ Հանդիպման ժամանակ վնասվել էին նրա արյունատար անոթները, ինչն էլ Բենսոնի մահվան պատճառ հանդիսացավ[3]։
1922 թվականի սեպտեմբերի 6   Ջակոբո Ուրսո   Սան Լորենցո Արգենտինական Էստուդիանտես-ի հետ խաղի ժամանակ բախվեց մրցակցի 2 ֆուտբոլիստների հետ և կոտրեց 2 կողոսկրերը։ Կողոսկրերից մեկը վնասեց թոքը։ Քանի որ բոլոր 3 փոփոխություններ արդեն արված էին, նա հրաժարվեց լքել խաղադաշտը և թիմին թողնել 10 հոգով։ Վնասվածքով հանդերձ նա իր մասնակցությունն ունեցավ հաղթական գոլի գրոհի կազմակերպման ժամանակ։ Հանդիպման ավարտից հետո Ուրսոն ուշագնաց եղավ և հաջորդ կիրակի հիվանդանոցում այդպես էլ ուշքի չգալով մահացավ։
1927 թվականի ապրիլի 30   Սեմյուել Վինն   Բերի Հանդիպման ժամանակ հանկարծակի ընկավ գետնին և մահացավ։ Բժիշկները մահը որակեցին որպես թոքաբորբի հետևանք[3]։
1927 թվականի մայիսի 3  Դևիդ Արելիանո   Կոլո-Կոլո Վալյադոլիդի դեմ ընկերական խաղի ժամանակ փորին լուրջ հարված ստացավ, որն էլ մահվան պատճառ դարձավ։
1933 թվականի հունիսի 17   Յոն Կրիստբյորնսոն   Վալուր Վալուրի դարպասապահը Իսլանդիայի առաջնության վերջին տուրի շրջանակներում կայացած խաղի ժամանակ՝ 1933 թվականի հունիսի 13-ին, բախվեց հակառակորդի հարձակվողի հետ։ Ստացած վնասվածքներից ուշքի չգալով 4 օր անց հիվանդանոցում մահացավ[4]։
1934 թվականի դեկտեմբերի 1   Սեմ Ռելայ   Ջիլինգեմ ՖԱ Մահվան պատճառ դարձավ գլխի վնասվածքը, որը ստացավ օդային պայքարում[3]։
1941 թվականի մայիսի 15   Լոու Ադամ   Տոր Խաղադաշտից հեռացավ սիրտը բռնած։ Հանդերձարանում էլ ավելի վատացավ, կորցրեց գիտակցությունը և մահացավ։
1963 թվականի մայիսի 14   Կոնստանտին Տաբարչա   Պետրալուլ Մահացավ ուրցագեղձի չափից դուրս ակտիվության հետևանքով[3]։
1973 թվականի հունվարի 7   Պեդրո Բերեուսո   Սևիլյա ՖԱ Մահացավ ինֆարկտից։ Հետազոտության արդյունքներից պարզ դարձավ, որ մահվանից մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլիստը նորից ինֆարկտ էր ստացել[5]։
1973 թվական հուլիսի 1   Նիկոլա Մանտով   Օսեգովո Մահացել է սրտի կաթվածից։
1977 թվականի հուլիսի 1   Տոնի Ավեյարդ   Սկարբորո Մահացել է խաղի ընթացքում ստացած վնասվածքների պատճառով։
1977 թվականի հոկտեմբերի 30   Ռենատո Կուրի   Պերուջա ՖԱ Կուրին հանկարծակի ընկավ դաշտի կենտրոնական հատվածում, երբ իր թիմակիցը գնդակը եզրային գծից դաշտ էր նետում։ Նրան արագ հոսպիտալացրեցին, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացավ։ Մահվան պատճառ համարվեց սրտի կաթվածը[6]։
1980 թվականի մայիսի 21   Օմար Սահին   Բորդո ՖԱ Մահացավ իր ակումբի մարզման ժամանակ։
1984 թվականի մայիսի 9   Սերգեյ Սելնիկով   ավարտել էր կարիերան Մահը վրա հասավ Մոսկվայի Սպարտակի վետերանների խաղից հետո հանդերձարանում։ Պատճառը սրտի կաթվածն էր։
1987 թվականի օգոստոսի 23   Պաուլու Նավալյու   Աթլետիկու Մահացել է միոկարդի ինֆարկտից[3]։
1989 օգոստոսի   Սամուել Օկվարաջի   Նիգերիայի ազգային հավաքական Հանկարծակի ընկավ գետնին։ Հետաքննության արդյուններից պարզ դարձավ, որ սիրտը մեծացած է եղել և ունեցել է բարձր արյան ճնշում։
1990 թվականի սեպտեմբերի 8   Դևիդ Լոնգհերստ   Յորք Սիթի Մահացել է սրտի կաթվածից։
1993 թվականի փետրվարի 2   Միխայել Կլյայն   Յուրդինգեն 05 Մահացել է սրտի կաթվածից, որը ստացել էր թիմի մարզման ժամանակ։
1993 թվականի նոյեմբերի 19   Ստեֆանո Գեսսա   Կարբոնիյա Միներարիա Մահացել է սրտի կաթվածից, որը ստացել էր թիմի մարզման ժամանակ։
1994 թվականի դեկտեմբերի 31   Բրունո Պեցայ   Ավարտել էր կարիերան Մահացել է սրտի կաթվածից, որը ստացել էր հոկեյի սիրողական խաղի ժամանակ։
1995 թվականի հոկտեմբերի 29   Ամիր Անգվե   Յուլիուս Բերգեր Մահացել է սրտի կաթվածից[3]։
1997 թվականի ապրիլի 4   Վահիբ Ջաբարա   Հապոել Տաիբե Մահացել է սրտի կաթվածից[3]։
1998 թվականի ապրիլի 24   Ալեքս Յուպտներ   Կարլ Ցեյս Մահացել է մարզման ժամանակ ստացած սրտի կաթվածից։
1999 թվականի հուլիսի 24   Շտեֆան Բրաբիորու   Աստրա ՖԱ Հակառակորդի հետ ուժային բախման հետևանքով Բրաբիորուի սիրտը կանգ առավ[7]։
2000 թվականի փետրվար   Ջոն Իկորոմա   Ալ-Վահդա Մահացել է սրտի կաթվածից[3]։
2000 թվականի մարտի 21   Խոսին Գասեմի   Կաբիլիե Գասեմին բախվելով հակառակորդի հետ կորցրեց գիտակցությունը և ուշքի չգալով մահացավ[3]։
2000 թվականի հոկտեմբերի 5   Կետելին Հիլդան   Դինամո Բուխարեստ Մահվան պատճառը ինսուլտն էր[7]։
2001 թվականի օգոստոսի 28   Սերգեյ Պերխուն   ԲԿՄԱ Բուդուն Բուդունիվի հետ բախման ժամանակ ստացած վնասվածքները անհամատեղելի էին նրա կյանքի հետ։ Մահվան պատճառ որակվեց ուղեղի այտուցները[8]։
2002 թվականի փետրվարի 20   Կրիստիան Նյամտու   Ունիվերսիտատյա ՖԱ Թիմակցի հետ բախման արդյունքում վնասվեց ուղեղը և տեղում մահացավ[3]։
2002 թվականի սեպտեմբերի 30   Միխալիս Միխայել   Օնսիլիկոս Կորցրեց գիտակցությունը, սիրտը դադարեց աշխատել և մահացավ հենց խաղադաշտում[7]։
2003 թվականի հունիսի 26   Մարկ Վիվիեն Ֆոյե   Կամերունի ազգային հավաքական Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ընթացքում կիսաեզրափակչի 71-րդ րոպեին անակնկալ կերպով ուշագնաց եղավ։ Բժիշկները ամեն ինչ արեցին նրա կյանքը փրկելու համար, սակայն բոլոր ջանքերը անցան ապարդյուն։ 45 րեպո հետո Ֆոյեն մահացավ[9]։
2004 թվականի հունվարի 25   Միկլոշ Ֆեհեր   Բենֆիկա Հայտնվեց խոտածածկին, բժիշկները 3 անգամ արհեստական շնչառությունն տվեցին։ Սակայն որևէ դրական արդյունքի չհասան։ Ֆուտբոլիստը հենց խաղադաշտում մահացավ[9]։
2004 թվականի հունվարի 26   Անդրեաս Չուրոյաի   Կյովլինգ Ուշագնաց եղավ։ Թիմակիցները և բժշկական անձնակազմը փորձեցին նրան ուշքի բերել, սակայն ամեն ինչ ապարդյուն անցավ[10]։
2004 թվականի մարտի 1  Անդրեյ Պավիցկի   ԱրսենալԿիև Մահացավ թիմի մարզման ժամանակ սրտի անբավարարությունից[11]։
2004 թվականի հունիսի 3   Իշտվան Սաբո   Ուրաիֆալու Մարզումից հետո կորցրեց գիտակցույունը և այդպես էլ ուշքի չեկավ։
2004 թվականի օգոստոսի 4   Արնո Սհապ   Հիլվերսում Կորցրեց գիտակցությունը և ուշագնաց եղավ։ Արհեստական շնչառություն տալու բոլոր ջանքերը ապարդյուն անցան։ Մահացավ շտապ օգնության մեքենայում՝ հիվանդանոցի ճանապարհին։
2004 թվականի հոկտեմբերի 27   Պաուլո Սերժիո Օլիվեյրա դա Սիլվա   Սան-Կաետանո Պալմեյրասի դեմ խաղում 60-րդ րոպեին սրտի կաթված ստացավ Բրազիլիայի առաջնության շրջանակներում կայացած խաղի ժամանակ։ 40 րոպե հետո մահացավ։
2004 թվականի դեկտեմբերի 5   Կրիստիանո Ջունիոր   Դեմպո ՖԱ Հակառակորդի դարպասը գրավելուց հետո բախվեց մրցակցի դարպասապահի հետ, լուրջ վնասվեց և տեղում մահացավ։
2005 թվականի փետրվար   Նեդժադ Բոտոյնիչ   Լյուբլյանա ՖԱ Մարզման ժամանակ ստացած սրտի կաթվածը մահացու էր ֆուտբոլիստի համար[12]։
2005 թվականի ապրիլի 12   Պոլ Սայմս   Ֆոլկստոուն Ինվիկտ Մահացավ սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Ըստ բժիշկների այդ հիվանդությունը հետազոտության ժամանակ նկատել հնարավոր չէր[3]։
2005 թվականի մայիսի 27   Ալին Պայկու   Միներուլ Գնդակին հարվածելուց հետո միանգամից մահացավ։ Պատճառը ինֆարկտն էր[3]։
2006 թվականի հունիս   Ռասմուս Գրեն   Նեստվեդ ՖԱ Մարզման ժամանակ Գրենը կորցրեց գիտակցությունը և այլևս ուշքի չեկավ[13]։
2006 թվականի սեպտեմբերի 9   Մետգ Գեթսբի   Հինկլի Յունայթեդ Մահացավ սրտային անբավարարությունից[3]։
2007 թվականի մարտի 27   Իվան Կարաչիչ   Շիրոկի Բրիեգ ՖԱ Մահացել է ինֆարկտից[3]։
2007 թվականի օգոստոսի 25   Անտոնիո Պուերտա   Սևիլյա ՖԱ Հիվանդանոցում այդպել էլ ուշքի չգալով մահացավ։ Պատճառը սրտի կաթվածն էր[3]։
2007 թվականի օգոստոսի 29   Չասվե Նսոֆվա   Հապոել Բաեր-Շավա Մահացել է սրտի կաթվածից, որը ստացել էր թիմի մարզման ժամանակ[9]։
2007 թվականի դեկտեմբերի 29   Ֆիլ Օ'Դոննելլ   Մոտերուել ՖԱ Մահացել է հիվանդանոցում խաղի ժամանակ ստացած սրտի կաթվածից[14]։
2008 թվականի փետրվարի 9   Գի Չինգոմա   105 Լեբրիվել ՖԱ Կորցրեց գիտակցությունը խաղային դրվագներից մեկում՝ մրցակցի հետ բախման պահին։
2008 թվականի սեպտեմբեր   Ստանիսլավ Նիկոլով   Ակսակովո ՖԱ Մահացել է Բուլղարիայի առաջնության շրջանակներում կայացած խաղի ընդմիջման ժամանակ ստացած սրտի կաթվածից։
2009 թվականի հուլիս   Ուգո Կունյա   Ունիան Լեյրիա Ընկերական խաղի ժամանակ ստացած սրտի կաթվածը մահացու էր Ուգո Կունյայի համար[15]։
2009 թվականի հուլիսի 5   Միխայ Բայկու   ավարտել էր կարիերան Բակուն ֆուտբոլային կարիերան ավարտոլւց հետո՝ ընկերների հետ խաղալու ժամանակ ստացավ սրտի կաթված և տեղում մահացավ[16]։
2009 թվականի սեպտեմբերի 9   Ալեքսանդրու Յատան   Դուներյա Գալաց ՖԱ Ալեքսանդրու Յատանի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված։ Հարվածից հետո գնդակը դիպավ վերջինիս գլխին։ Դաշպասապահը ուշագնաց եղավ, տեղախոխվեց հոսպիտալ։ Սակայն բժիշկները անզոր էին փրկել Յատանի կյանքը։
2009 թվականի սեպտեմբեր   Միխել Եժեկ   Կնովիս Սեփական դարպասը գրավելուց հետո ուշագնաց եղավ և մահացավ։ Ֆուտբոլիստը սիրտը այդ պահին դադարեց աշխատել[17]։
2010 թվականի մարտ   Դիեգո Կանտերո   Գեներալ Կաբալիերո Մարզման ժամանակ Կանտերոն ուշագնաց եղավ։ Ակումբի աշխատակիցները շտապ օգնություն կանչեցին։ Սակայն ամեն ինչ անցավ ապարդյուն. նա մահացավ սրտի կաթվածից[18]։
2010 թվականի մարտի 6   Էնդուրանս Իդահոր   Ալ- Մերրեյխ Թիմակկցի հետ բախման հետևանքով ունեցավ շնչառական խնդիրներ։ Հետագայում մահացավ սրտի կաթվածից[19]։
2010 թվականի մայիս   Ֆրեդ   Մեսկիտա 26-այմա ֆուտբոլիստը ուշագնաց եղավ դաշտի կենտրոնական մասում։ Շտապ օգնության աշխատակիցները չկարողացան փրկել բրազիլացու կյանքը։ Պատճառը սրտի կաթվածն էր։
2011 թվականի օգոստոսի 4   Նաոկի Մացուդա   Մացումոտո Յամագա Մարզման ժամանակ ստացած սրտի կաթվածը մահացու էր ճապոնացի ֆուտբոլիստի համար։
2011 թվականի նոյմեբրի 13   Բոբսամ Էլեջիկո   Մերկսեմ Ֆուտբոլային հանդիպման ժամանակ 30-ամյա ֆուտբոլիստը կորցրեց գիտակցությունը և մահացավ[20]։
2012 թվականի մարտի 22   Վեկանտեշ   Բանգալոր Մարս Մահվան պատճառը սրտի աշխատանքի դադարեցումն էր[21]։
2012 թվականի ապրիլի 14   Պիերմարիո Մարոզինի   Լիվորնո ՖԱ Մարոզինիի սիրտը կանգնեց մարզման ժամանակ։ Նրան արագորեն տեղափոխեցին հիվանդանոց։ Բժիշկները հետագայում նշեցին , որ Մարոզինին հենց խաղադաշտում կնքել էր իր մահկանացուն։
2013 թվականի հունիսի 22   Ալեն Պամիչ   Իստրա 1961 23-ամյա խորվաթ ֆուտբոլիստ Ալեն Պամիչը մահացավ սրտային հիվանդությունից թիմերի երիտասարդական կազմերի խաղի մարզման ժամանակ։
2014 թվականի հունվարի 17   Պավել Տկաչենկո   Սևաստոպոլ ՖԱ Սևաստոպոլ ՖԱ-ի 16-ամյա ֆուտբոլիստը մահացավ ակումբի մարզաբազայում ակումբի հերթական մարզման պահին[22]։
2014 թվականի օգոստոսի 9   Անդրեյ Բալ   ավարտել էր կարիերան Մահացել է վետերանների հանդիպման ժամանակ։
2014 թվականի հոկտեմբերի 19   Փիթեր Բիակսանգզուալա   Բետլեհեմ Վենգհլանգ Միզորայի շրջանի թիմում հանդես եկող 23-ամյա հնդիկ ֆուտբոլիստը, հակառակորդին գոլ խփլուց հետո , ակրոբատիկ շարժումով տոնեց իր հեղինակած գնդակը։ Սակայն վարժությունը անհաջող իրականացրեց, վնասեց ողնաշարը և ընկավ կոմայի մեջ։ Կոմայից դուրս չգալով շուտով մահացավ։
2015 թվականի սեպտեմբերի 2   Ստելիոս Մարկուսիս   Վերիա ՖԱ 18-ամյա դարպասապահը մահացավ ակումբի մարզման ժամանակ սրտի կաթվածից[23]։
2016 թվականի մայիսի 6   Պատրիկ Էկենգ   Դինամո Բուխարեստ (ֆուտբոլային ակումբ) Կարդիոգենային շոկ ստացավ փոխարինման դուրս գալուց ընդամենը 7 րոպե հետո։
2017 թվականի ապրիլի 26   Մոիզ Բրունո Ապանգա   105 Լեբրիվել ՖԱ Մահացել է սրտի կաթվածից, որը ստացել էր մարզման պահին։
2017 թվականի հունիսի 5   Շեյկ Տիոտե   Բեյցզին Էնթերփրայզես Կորցրել է գիտակցությունը խաղադաշտում և տեղափոխվել հիվանդանոց։ Այստեղ էլ մահացել է սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jump up to: 1,0 1,1 «Энциклопедия британского футбола», стр. 262
  2. Георгий Трушин (6 мая 2010). «Футболист Горан Туньич умер прямо на поле». Свободная Пресса. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Jump up to: 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Артём Франков (20 июля 2009). «Красная смерть». Sport.ua. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Salman. «List of Footballers who died while playing!». Top Sports Blog. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Великие клубы», № 11-07, стр.14
  6. «Не вышло поле перейти». Новая газета. 19 января 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Jump up to: 7,0 7,1 7,2 О.Тихолиз (13 января 2004). «Загадочная смерть. Шалва Апхазава простился с жизнью в 23 года». Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Сергей Перхун. Помним тебя, вратарь» (ռուսերեն). cskamoskva.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  9. Jump up to: 9,0 9,1 9,2 Вячеслав Опахин (30 апреля 2010). «Финальный удар». Футбол. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. «В Швеции во время тренировки умер футболист». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. «В киевском «Арсенале» умер ещё один футболист». Lenta.ru. 01.03.2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. «Футболист команды «Любляна» умер во время тренировки». Утро.ру. 18 февраля 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. «Датский футболист умер во время тренировки». Советский спорт. 13 июня 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  14. Футболист шотландского клуба Фил О’Доннелл умер после матча
  15. Алиев, Руслан (2009 թ․ սեպտեմբերի 7). «Автогол убил футболиста». Газета.Ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. «Румынский футболист умер во время матча». Lenta.ru. 8 июля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  17. Марина Крылова: «Фактор смерти»(չաշխատող հղում). «PROСпорт-онлайн», 15.05.2012
  18. «Парагвайский футболист умер на тренировке». Аргументы недели. 5 марта 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. «Нигерийский нападающий умер во время матча». Советский спорт. 7 марта 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  20. В Бельгии футболист умер во время матча
  21. Индийский футболист умер во время матча
  22. «16-летний футболист «Севастополя» умер на поле». Газета.Ru. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  23. «Вратарь греческого клуба умер на тренировке». Лента.Ru. 2015 թ․ մարտի 9. {{cite news}}: Text "lenta.ru/news/2015/09/03/goalkeeper/" ignored (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Кокс Р., Рассел Д., Вэмплью Р. Энциклопедия британского футбола. — М.: Фаир-пресс, 2006. — 384 с. — ISBN 5-8183-1067-1