Խաղաղության պարտեզ
«Խաղաղության պարտեզ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Сад мира»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում, Վիբորգյան խճուղու (A-122 մայրուղի) 38-րդ կիլոմետրին[1]։ Բացվել է 1967 թվականի մայիսի 5-ին։
![]() «Խաղաղության պարտեզ» հուշահամալիրը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 60°11′45″ հս․ լ. 30°02′35″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Լենինգրադի մարզ Վսևոլոժսկի շրջան |
Կառուցվել է | 1967 |
Շինության ձևը | Հուշահամալիր |
Ներկա վիճակը | Կանգուն |
Հուշահամալիրը նվիրված է Լենինգրադյան ճակատի 21-րդ և 23-րդ բանակների ստորաբաժանումներին և կազմավորումներին[2]։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471420280300656) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
ՆկարագրությունԽմբագրել
Լցնովի բլրի վրա տեղադրված է գրանիտե բլոկներից կառուցված 10 մ երկարությամբ և 2,8 մ բարձրությամբ ստելա։ Նրա կողքին տեղադրված են բետոնե հակատանկային կոճղապատնեշներ։ Բետոնե սալիկներով պատված հարթակի աջ կողմում տեղադրված են դրոշաձողեր։ Խորքում, փոքր բարձրության վրա, գրանիտե բլոկներով շարված տեքստով պատ է։ Պատից ձախ տնկված է յոթ խնձորենի։ Հուշարձանի ձախ մասից դեպի դաշտ է տարածվում 175 մետր երկարությամբ կեչիների ծառուղի[2]։
ՀեղինակներԽմբագրել
Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Ա. Գավրիլովը և Յ. Ա. Դյակոնովը[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.