Խաղաղության հայկական գինը

Խաղաղության հայկական գինը, արաբագետ Նաիրա Սահակյանի փաստավավերագրական աշխատությունը, որը պատմում է 1917 թվականից հետո հայ մտավորականության մոտ Հայաստանի ապագայի վերաբերյալ տեսլականի ու ընկալումների մասին։ Գիրքը հրատարակվել է 2023 թվականին Newmag հրատարակչության կողմից[1]։

Խաղաղության հայկական գինը
ՀեղինակՆաիրա Սահակյան
Տեսակփաստավավերագրական աշխատություն
Ժանրփաստավավերագրություն
ԹեմաՀոկտեմբերյան հեղափոխություն, Փետրվարյան հեղափոխություն, Հայաստանի առաջին հանրապետություն
Լեզուհայերեն
Էջեր304
Երկիր{{{2}}} Հայաստան
ՀրատարակիչNewmag հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2023
Կայքnewmag.am

Բովանդակություն

խմբագրել

Գրքի հեղինակը գրում է, որ 100 տարի առաջ հայ մտավորականությունը ներշնչված էր եվրոպական արժեքներով, որին հաջորդեց սոցիալիզմը։ Նրա պնդմամբ՝ և' 100 տարի առաջ, և' հիմա հայկական պետականության գլխավոր հարցը մնում է այն, թե ինչ հարաբերություններ կառուցել ու ունենալ Ռուսաստանի հետ։

Հեղինակը նշում է, որ Օսմանյան, Իրանական ու Ռուսական կայսրություններում հայերը 20-րդ դարի դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին։ 1917 թվականի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբերությունները։ Հեղինակը նշում է, որ հենց այդ ժամանակ վերաիմաստավորվեց Կովկասի դերը։

Գիրքն անդրադառնում է նաև այն հարցին, թե որոնք էին հայկական կուսակցությունների ակնկալիքները ցարական կառավարությունից, իսկ դրանից հետո նաև բոլշևիկյան իշխանությունից։ Հեղինակը վերհանում է նաև շուրջ 100 տարի առաջ ինքնորոշման իրավունքի մասին հայ մտավորականության պատկերացումները։ Անդրադարձ է կատարվում նաև այն խնդրին, թե ինչու Արևմտյան Հայաստանի ճակատագիրը հայերին բաժանել էր լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սահակյան, Նաիրա (2023). «Խաղաղության հայկական գինը». Newmag հրատարակչություն. Վերցված է 15.05.2023-ին.
  2. ««Նոր գիրք»-8/23. Հյոլդեռլին, Թումանյան, Սահակյան». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.