ԽՍՀՄ որակի պետական նշան
Որակի պետական նշան (ռուս.՝ Государственный знак качества СССР), 1967 թվականից մինչև 1991 թվականը նախկին Խորհրդային Միությունում կիրառված որակի նշան, որը դրոշմվել է ժողովրդական սպառման ու արտադրատեխնիկական նշանակության բարձրորակ համարվող ապրանքների կամ դրանց փաթեթների ու տարաների, ինչպես նաև ապրանք ուղեկցող փաստաթղթերի, ապրանքանիշերի, պիտակների վրա։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Znak_kachestva_2.svg/220px-Znak_kachestva_2.svg.png)
Որակի պետական նշանի օգտագործման իրավունքը, 2—3 տարի ժամկետով, ձեռնարկություններին տալիս էին նախարարությունները (գերատեսչությունները)՝ հիմք ունենալով դրանց թողարկած արդյունաբերական ապրանքների պետական ատեստավորման արդյունքները։ 1980 թվականի սկզբին որակի պետական նշանով ԽՍՀՄ-ում թողարկվել է 75,3 հազար, ՀԽՍՀ-ում՝ 2420 ապրանքատեսակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 642)։ ![]() |