ԽՍՀՄ Գերագույն դատարան
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
ԽՍՀՄ Գերագույն դատարան, բարձրագույն դատական մարմին է, նրա վրա դրված էր ԽՍՀՄ Միության և միութենական հանրապետությունների դատական բոլոր հաստատությունների գործունեության հսկողությունը, որը իրականացնում է կոնկրետ գործեր քննելու, ինչպես նաև դատարաններին գործող օրենսդրության կիրառման հարցերով ղեկավար պարզաբանումներ տալու միջոցով։ Գերագույն դատարանն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։ Ընտրվում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 5 տարի ժամանակով՝ նախագահի, տեղակալների, դատարանի անդամներին ժողովրդական ատենակալների կազմով։
Միութենական հանրապետությունների գերագույն դատարանների նախագահները ԽՍՀՄ Գերագույն դատարանի կազմի մեջ են մտնում ի պաշտոնե։ ԽՍՀՄ Գերագույն դատարանի ներքին կառուցվածքը և գործունեության կարգը սահմանված է ԽՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության հիմունքներով (1958 թ.) և ԽՍՀՄ Գերագույն դատարանի կանոնադրությամբ (1957)։
ԽՍՀՄ Գերագույն դատարանում գործում է 3 դատական կոլեգիա (քաղաքացիական գործերով, քրեական գործերով, զինվորական)։ ԽՍՀՄ բարձրագույն դատական ատյանը ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումն է, որը գումարվում է ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ։ Քննարկում է Գերագույն դատարանի նախագահի և գլխավոր դատախազի գանգատները Գերագույն դատարանի կոլեգիաների, ինչպես նան միութենական հանրապետությունների Գերագույն դատարանների կողմից կայացված որոշումների և դատավճիռնևրի վերաբերյալ, եթե վերջիններս հակասում են համամիութենական օրենսդրությանը կամ խախտում են այլ միութենական հանրապետությունների շահերը։
Քննարկում է նաև դատական պրակտիկայի ընդհանրացման և դատական վիճակագրության նյութերը, դատական մարմիններին ղեկավարը պարզաբանումներ է տալիս գործող օրենսդրության կիրառման վերաբերյալ։ Պլենումը քննում է Գերագույն դատարանի կոլեգիաների հաշվետվությունները, գնահատում նրանց գործունեությունը։ Քննարկվում են օրենսդրական կարգով լուծման ենթակա և ԽՍՀՄ օրենքների մեկնաբանման հետ կապված հարցեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |