Լև Գեորգիի Աղասարով (մայիսի 13, 1954(1954-05-13)), հայազգի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1][2], «Ավանդական բժշկության հեռանկարները» գիտագործնական հանդեսի գլխավոր խմբագիր։

Լև Աղասարով
Ծնվել էմայիսի 13, 1954(1954-05-13) (69 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Լև Աղասարովը ծնվել է 1954 թվականի մայիսի 13-ին։ 1977 թվականին ավարտել է Լենինգրադի Ի․ Պավլովի անվան 1-ին բժշկական ինստիտուտը։ 1977-1985 թվականներին սովորել է ասպիրանտուրայում և աշխատել ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի փորձարարական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (Լենինգրադ)[3]։

Մոսկվա տեղափոխվելուց հետո աշխատել է ռեֆլեքսաթերապիայի գիտահետազոտական ինստիտուտում (հետագայում՝ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության բուժման ավանդական մեթոդների գիտահետազոտական ինստիտուտում), որտեղ եղել է գիտաշխատող, հետագայում՝ բաժանմունքի վարիչ։

1981 թվականին Լև Աղասարովը պաշտպանել է ատենախոսություն և արժանացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։

1992 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ նվիրված նյարդաբանության, սեքսապաթոլոգիայի և ռեֆլեքսաթերապիայի հարցերին և արժանացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։ 1994 թվականին Լև Աղասարովն արժանացել է պրոֆեսորի կոչման։

1993 թվականին նշանակվել է Ի. Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ակադեմիայի բժիշկների հետբուհական մասնագիտական կրթության ֆակուլտետի ավանդական բժշկության արտաբյուջետային դասընթացի վարիչ։ Մշակել է «Ֆարմակոպունկտուրա» ուսումնական ցիկլը։ 2003 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի ռեֆլեքսաթերապևտների ասոցիցիայի նախագահ։ Ռուսաստանի առողջապահության նախարարության «Վերականգնողական բժշկություն և կուրորտոլոգիա» «Ռուսական գիտական կենտրոն» հիմնարկությունների գիտական խորհրդի անդամ։

Լև Աղասարովի ղեկավարությամբ պաշտպանվել են 15 թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։

Մոտ 260 գիտական հոդվածի և մենագրությունների հեղինակ է։

Աշխատություններ խմբագրել

  • Агасаров Л. и соавт., Краткое руководство по акупунктуре. M., 1996, 215 с.
  • Агасаров Л., Сексуальные расстройства у мужчин: профиль к- тика и лечение, M., 1998, 143 с.
  • Агасаров Л. и соавт., Теория и практика комплексного лечени больных вертеброневрологического профиля, Ростов Дон, 2000, 335 с.
  • Агасаров Л., Руководство по рефлексотерапии, M., 2001, 303 c.
  • Агасаров Л. и соавт., Принципы лечения больных с вертеброне-урологической патологией, Ростов/Дон, 2001, 605 с.
  • Агасаров Л., Фармакопунктура (фармакопунктурная сотерапия), M., 2002, 207 с.
  • Агасаров Л., Механизмы и эффективность методик традиционной медицины коррекции половых нарушений у мужчин, 2005, 14: c. 24
  • Агасаров Л. и соавт., Традиционная медицина в восстановлении сексуального здоровья мужчины, М., 2006, 197 с.
  • L. Agasarov, N. Osipova. Concise Manual ofAcupuncture, Moscow, 1996, 215 p. 10. L. Agasarov, Men's sexual disorders: preventive measures and treat-

ment, Moscow, 1998, 143 p.

  • S. Khodyrev, S. Gavryshev, V. Molchanovsky, L. Agasarov, Theory and practice of the complex treatment of patients of the intervertebro-neurological profile, Rostov-on-Don, 2000, 335 p.
  • L. Agasarov, Reflexotherapy Manual, Moscow, 2001, 303 p.
  • S. Khodyrev, S. Gavryshev, V. Molchanovsky, L. Agasarov, Principles of treatment of the patients with intervertebro-neurological pathology, Rostov-on- Don, 2001, 605 p.
  • L. Agasarov, Pharmacopunkture (Rharmacopunktural Reflexotherapy), Moscow, 2002, 207 p.
  • L. Agasarov, Mechanisms and efficiency ofthe traditional medicine techniques in the correction of sexual disfunctions of men, Moscow, 2005, 142 p. 16. L. Agasarov, A. Razumov, Traditional medicine in the recovery of the sexual health of a man, Moscow, 2006, 197 p. nupngh 17-pn up

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «100 հայ հոգեբույժներ» Հարություն Մինասյան, էջ 23-25