Լևոն Պոպով (սեպտեմբերի 17, 1881(1881-09-17) - դեկտեմբերի 15, 1919(1919-12-15)), բժիշկ, բոլշևիկ հեղափոխական, ռուսական երեք հեղափոխությունների մասնակից, ԽՍՀՄ-ում առողջապահության գործի և Կարմիր խաչի Ռուսաստանյան կազմակերպության ղեկավարներից։ ԽՄԿԿ անդամ (1904

Լևոն Պոպով
Ծնվել էսեպտեմբերի 17, 1881(1881-09-17)
Մահացել էդեկտեմբերի 15, 1919(1919-12-15) (38 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Նովոռոսիյսկյան համալսարանի (Օդեսա) բժշկական ֆակուլտետը (1910)։ 1905 թվականից հեղափոխական ընդհատակյա աշխատանք է տարել Օդեսայում, ապա՝ Բեսարաբիայի նահանգում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կարմիր խաչի մի շարք ռազմաճակատային լազարեթներում, միաժամանակ ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանք ծավալել զինվորների և բուժանձնակազմի շրջանում։

1917 թվականի ապրիլին եղել է Մինսկում կայացած արևտմտյան ռազմաճակատի Կարմիր խաչի աշխատողների I համագումարի նախաձեռնողն ու կազմակերպիչը, որտեղ ներկայացրել է Կարմիր խաչը դեմոկրատական սկզբունքներով վերակառուցելու իր նախագիծը։ 1917 թվականի հունիսին մասնակցել է Սովետների համառուսաստանյան 1-ին համագումարին, իսկ օգոստոսին՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային շրջանից առաջադրվել և ընտրվել է զինվորական դեպուտատների Օդեսայի սովետի գործկոմի անդամ։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո աշխատել է խորհրդային Կարմիր խաչի ասպարեզում։

1919 թվականի փետրվարին POKK-ի կենտրոնական կոլեգիայի բոլշևիկյան ֆրակցիայի կողմից ընտրվել է Մոսկվայի սովետի դեպուտատ։ Բծավոր տիֆի համաճարակի ժամանակ (1919 թվականի հունիս) մեկնել է Արևելյան ռազմաճակատ և Իշիմում կազմակերպել հոսպիտալ։

Վարակվել է տիֆով և մահացել։

Իշիմ քաղաքում, ի հիշատակ Պոպովի, կանգնեցվել է նրա կիսանդրին։ Ազովի նավարկության շոգենավերից մեկը կոչվել է Պոպովի անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 380