Լևոն Հարությունի Պետրոսյան

հայ ճարտարագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Պետրոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Հարությունի Պետրոսյան (1912, օգոստոսի 1, Դաշբուրուն, Սուրմալուի գավառ - 1990, մայիսի 24, Մոսկվա), հրթիռային սարքաշինության տեխնիկայի բնագավառի ճարտարագետ։

Լևոն Հարությունի Պետրոսյան
Ծնվել է1912 օգոստոսի 1
ԾննդավայրԴաշբուրուն, Սուրմալուի գավառ
Մահացել էմայիսի 24, 1990(1990-05-24) (տարիքը 77)
Մահվան վայրՄոսկվա
Մասնագիտությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

1937 թվականին ավարտել է ՄԲՏՈՒ։ 1939-1963 թվականներին աշխատել է Մոսկվայի ավտոնորգման գործարանին կից ռազմական պաշտպանության ձեռնարկությունում՝ որպես գլխավոր տեխնոլոգ, գլխավոր ճարտարագետ, 1964-1987 թվականներին՝ Մոսկվայի ավտոմատիկայի և սարքաշինության ԳԱՄ-ի գլխավոր ճարտարագետ[1]։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Հիմնական աշխատանքները վերաբերում են հրթիռատիեզերական համալիրների կառավարմանը և ինքնաշխատ համակարգերի ստեղծմանը, տիեզերական ծառայություների ոլորտում դրանց մրցունակության բարձրացմանը։

Կոչումներ, մրցանակներ խմբագրել

  • Լենինյան մրցանակ, 1976
  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1982
  • Լենինի շքանշան, 1957

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.