Լևոն Ժամագործյան
Լևոն Մերուժանի Ժամագործյան (հունիսի 16, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ։
Ծնվել է | հունիսի 16, 1962 (61 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, վնասվածքաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Ժամագործյանը ծնվել է 1962 թվականին Երևանում, օդաչու Մերուժան Ժամագործյանի ընտանիքում։ 1990 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1998 թվականից աշխատում է ԵՊԲՀ ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում[1]։
Ստեղծագործություններ և ճանաչում
խմբագրելԱշխատանքները վերաբերում են պատերազմների ժամանակ ականապայթյունային վնասվածքներով վիրավորների բուժօգնության կազմակերպմանը։ 2000 թվականից բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ԳԱ պատվավոր պրոֆեսոր է։
Տարիներ շարունակ հավաքել եմ «Բոինգ-737». խցիկը պատրաստ է արդեն։ Ինչո՞ւ… Ես մաս-մաս հավաքել եմ իմ երազանքը։ Այդպես ես մոտ եմ երկնքին։ Ինչո՞ւ… Ինչու է մարդը նկարում, բանաստեղծություն գրում կամ երաժշտություն։ Չգիտեմ՝ ինչու։ Մի անգամ ինքնաթիռում խնդրեցի ուղեկցորդուհուն օդաչուին ասել, որ եթե Ժամագործյան ազգանունս իրեն ինչ-որ բան ասում է, ինձ թույլ տա մտնեմ խցիկ։ Քիչ անց ուղեկցորդուհին եկավ և ինձ հրավիրեց խցիկ։ Օդաչուն ասաց, որ հորս աշակերտն է եղել և շատ պարտական է նրան։ Քիչ անց խցիկ հրավիրեցին նաև կնոջս։ Երբ կինս մտավ խցիկ, բացականչեց՝ էս ոնց որ մեր տունը լինի։ …«Բոինգ-737»-ում ես իմ տանն եմ… Ու թռչում եմ։ - Լևոն Ժամագործյան[2]
|
Մրցանակներ
խմբագրել- Պ. Էռլիխի արծաթե մեդալ (2003)
Երկեր
խմբագրել- Պատերազմների և բնական աղետների ժամանակ մարդկային կորուստների մասին, Ե., 2000 (համահեղինակ)։
- Ականապայթյունային վնասվածքներով վիրավորների բուժօգնության կազմակերպումը, Ե., 2000 (համահեղինակ)։
- Պատերազմների և բնական աղետների ժամանակ մարդկային կորուստների մասին։ Մկրտչյան Մ. Է., Ժամագործյան Լևոն Մերուժանի, Գալստյան Սամվել Գալուստի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Երևան, Ա. հ., 2001: