Լևոն Գեղամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Գեղամյան (հուլիսի 25, 1977, Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ[2]։
Լևոն Գեղամյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Հայաստան[1] |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 25, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
178 սանտիմետր | |
1993 թվականին Լևոն Գեղամյանը դարձել է կադետների աշխարհի չեմպիոն, 1994 թվականին՝ աշխարհի պատանիների առաջնության չեմպիոն, իսկ 1997 թվականին՝ Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող։ Գեղամյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի 2003 թվականի ըմբշամարտի առաջնությունում։
Լևոն Գեղամյանը նաև երեք անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի՝ հանդես գալով 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերում և 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Նրա ամենաուշագրավ օլիմպիական նվաճումը եղել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Անդրեա Մինգուցիին դեմ տարած հաղթանակը, որին Գեղամյանը հաղթեց մեծ առավելությամբ (11-0) 2004 թվականի Օլիմպիական խաղերում[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Sports-Reference.com
- ↑ «Levon Geghamyan». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Levon GEGHAMYAN - Wrestling Greco-Roman Olympique | Armenia». International Olympic Committee (անգլերեն). 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.