Լևոն Աբալանտես (նաև՝ Լևոն Բալանտես, 935[1] - 10-րդ դար), բյուզանդական սպա (953), տաքսիարխ (966), Լիկանդոսի հիպոստրատեգոս (973), Ռոմանոս Աբալանտեսի որդին, Աբալանտեսների ազնվական տոհմից[2]։

Լևոն Աբալանտես
Լիկանդոսի հիպոստրատեգոս
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 935[1]
Վախճանի օր 10-րդ դար
Դինաստիա Աբալանտես
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Ռոմանոս Աբալանտես
Մայր Անանուն Կուրկուատիսսա

Կենսագրություն խմբագրել

Լևոն Աբալանտեսը մասնակցել է 969 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած պալատական հեղաշրջմանը, որի ժամանակ սպանվեց Բյուզանդիայի կայսր Նիկեփորոս Փոկասը (96963-969)։ Կայսրուհի Թեոփանոն նույն այդ գիշերը պալատի ներքևում գտնվող ձեռակերտ նավահանգիստ բերեց Հովհաննես Չմշկիկին և նրա մարդկանց՝ պատրիկ Միքայել Բուրցիսին, տաքսիարխ Լևոն Աբալանտեսին, Չմշկիկի ամենահավատարիմ մարդկանցից Ացիպոթեոդորոսին և ևս երկու մարդկանց։ Նրանք սրերը մերկացրած վեր բարձրանալով, մտան կայսեր ննջասենյակը, սպանեցին նրան և գլուխը կտրելով լուսամուտից Նիկեփորոսին օգնության շտապող մարդկանց ցույց տվեցին, որից հետո վերջիններս կանգ առան, իսկ Չմշկիկի մարդկանց հնարավորություն տրվեց շարունակել իրենց գործը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.genealogieonline.nl/de-stamboom-jansen/I79357.php
  2. 2,0 2,1 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 10։ Բյուզանդական աղբյուրներ, հ. Գ, Հովհաննես Սկիլիցես», թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Հրաչ Բարթիկյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1979, էջ 29, 31․