Լրիվ կորություն, գաուսյան կորություն, մակերևույթի որևէ կետում գլխավոր կորությունների արտադրյալ։ Որոշվում է բանաձևով, որտեղ -ն և -ը համապատասխանաբար մակերևույթի առաջին և երկրորդ քառակուսային ձևերի գործակիցներն են։

Մակերևույթի կետերը դասակարգվում են ըստ -ի նշանի, կետը կոչվում է էլիպսային, պարաբոլային, հիպերբոլային, եթե համապատասխանաբար , և գլխավոր կորություններից մեկը զրո չէ, դեպքում մակերևույթը կարելի է փռել (գոնե լոկալ իմաստով) հարթության վրա և ընդհակառակը։ Լրիվ կորությունը չի փոխվում մակերևույթի ծռման, այսինքն այնպիսի դեֆորմացման ժամանակ, երբ պահպանվում են երկարությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 673