Լվացքասեղմակ, սեղմակի հատուկ տեսակ, որը սովորաբար օգտագործվում է իրերը փակցնելու համար, օրինակ՝ շորերը լվացքի պարանին։

Պլաստմասսե լվացքասեղմակ

Տեսքը խմբագրել

 
Փայտի ամբողջական կտորից կտրված լվացքասեղմակ

Այսօր լվացքասեղմակների մեծ մասը պարզ կառուցվածք ունեն և արտադրության մեջ շատ էժան են։ Նրանք կազմված են պլաստմասսե կամ փայտե երկու ատամիկներից, որոնց իրար է սեղմում մեջտեղում տեղադրված զսպանակը։ Երբ մատներով սեղմում են երկու լծակները, ատամները բացվում են և թույլ են տալիս շորը պարանին փակցնել։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվացքասեղմակ» հոդվածին։