Լռության լաբիրինթոսում
Լռության լաբիրինթոսում (գերմ.՝ Im Labyrinth des Schweigens), ռեժիսոր Ջուլիո Ռիչարելլիի գերմանական ֆիլմ-դրաման, որը թողարկվել է 2014 թվականին: Գլխավոր դերում է Ալեքսանդր Ֆելինգը:
Լռության լաբիրինթոսում գերմ.՝ Im Labyrinth des Schweigens | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | նոյեմբերի 6, 2014[1] և 2014 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Giulio Ricciarelli? |
Պրոդյուսեր | Jakob Claussen? |
Դերակատարներ | Ալեքսանդր Ֆելինգ, Gert Voss?, Ֆրիդերիկե Բեխտ, Hansi Jochmann?, Johann von Bülow?, Robert Hunger-Bühler? և Tim Williams? |
Օպերատոր | Roman Osin? և Martin Langer? |
Երաժշտություն | Sebastian Pille? |
Մոնտաժ | Andrea Mertens? |
Պատմվածքի վայր | Գերմանիա |
Տևողություն | 123 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը Գերմանիայից ներկայացվել է Օսկար մրցանակի` Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, որի հանձնման արարողությունը տեղի է ունեցեկ 2016 թվականի փետրվարի 28-ին[2], և ընդգրկվել է ինը ֆիլմերից կազմված շորթ-լիստի մեջ[3][4]:
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը պատմում է այսպես կոչված «Օսվենցինյան գործընթացների» նախապատրաստման և անցկացման` համակենտրոնացման ճամբարների հսկիչների, պահակների և այլ աշխատակիցների հանդեպ դատական պրոցեսների մասին, որոնք անց են կացվել Մայնի Ֆրանկֆուրտում, 1960-ական թվականներին[5]:
Ֆիլմի գործողություններն սկսվում են 1958 թվականին: Յոհան Ռադմանը (Ալեքսանդր Ֆելինգ) երիտասարդ դատախազ է, որի գործունեության հիմնական էությունը ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ գործերի քննումն է: Լրագրող Թոմաս Գնիլկայի միջոցով Ռադմանը ծանոթանում է Օսվենցիմի կալանավոր փրկված Սիմոն Կիրշի հետ, որը հաղորդում է նրան այն, ինչ իմացել է ճամբարների նախկին հսկիչներից մեկից, որն այժմ դպրոցական ուսուցիչ է աշխատում[6]:
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդ Ֆելինգ | երիտասարդ դատախազ | Յոհան Ռադման
Անդրե Շիմանսկի | լրագրող | Թոմաս Գնիլկա
Ֆրիդերիկե Բերխ | Ռադմանի ընկերուհին | Մառլեն Վոնդրակ
Յոհանես Կրիշ | Սիմոն Կրիշ |
Հանսի Յոխման | քարտուղարուհի | Էրիկա Շմիտ
Յոհան ֆոն Բյուլով | Ռադմանի աշխատակիցը | Օտտո Հալլեր
Ռուբերտ Հունգեր Բյուլեր | դատախազ | Վալտեր Ֆրիդբերգ
Լուկաս Միկո | Հերման Լանգբայն |
Գերտ Ֆոս | գլխավոր դատախազ | Ֆրից Բաուեր
Դերասանները և դերերը ներկայացված են ըստ ֆիլմի պաշտոնական կայքի տեղեկատվության[7]:
Պրեմիերա և վարձույթԽմբագրել
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին, Տորոնտոյի կինոփառատոնում:
Ֆիլմի վարձույթը Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում սկսվել է 2014 թվականի նոյեմբերի 6-ին: Ֆիլմի սահմանափակ վարձույթն ԱՄՆ-ում սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին[8]:
ՔննադատությունԽմբագրել
Քննադատների արձագանքն ընդհանուր առմամբ դրական է եղել: Rotten Tomatoes կայքում 74 քննադատների 81%-ը ֆիլմին դրական գնահատական են տվել[9]: Metacritic կայքում ֆիլմն ունի 62% վարկանիշ` հիմնված 19 գրախոսականների վրա[10]:
Պարգևներ և առաջադրումներԽմբագրել
- 2015 Bayerischer Filmpreis մրցանակ` լավագույն դերասան անվանակարգում (Ալեքսանդր Ֆելինգ)[11]:
- 2015` 4 առաջադրում Deutscher Filmpreis մրցանակի համար` լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր, լավագույն երաժշտություն անվանակարգերում:
- 2015` մասնակցություն Հնդկական միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին;
- 2015` առաջադրում «Արբանյակ» մրցանակին` լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում:
- 2016` առաջադրում «Սատուրն» կինոմրցանակին` լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում:
- 2016` առաջադրում Արծաթե ժապավեն մրցանակին` «լավագույն դեբյուտային ռեժիսոր» անվանակարգում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Scott Roxborough (27 августа 2015)։ «Oscars: Germany Picks 'Labyrinth of Lies' for Foreign Language Category» (HTML) (անգլերեն)։ The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com։ Վերցված է 2015-12-19
- ↑ «Oscars: Nine Films Advance in Foreign Language Film Race» (HTML) (անգլերեն)։ Variety — variety.com։ 17 декабря 2015։ Վերցված է 2015-12-19
- ↑ «Немецкий фильм вошел в шорт-лист «Оскара»» (HTML)։ Deutsche Welle — www.dw.com։ Վերցված է 2015-12-21
- ↑ «Немцы судят немцев: фильм о палачах Освенцима претендует на «Оскара»» (HTML)։ Deutsche Welle — www.dw.com։ Վերցված է 2015-12-19
- ↑ Stephen Holden (29 сентября 2015)։ «Review: In ‘Labyrinth of Lies,’ the Frankfurt Auschwitz Trials Break a Conspiracy of Silence» (HTML) (անգլերեն)։ The New York Times — www.nytimes.com։ Վերցված է 2015-12-22
- ↑ «Im Labyrinth des Schweigens — Besetzung» (HTML) (գերմաներեն)։ imlabyrinth-film.de։ Վերցված է 2015-12-19
- ↑ «Labyrinth of lies» (HTML) (անգլերեն)։ www.movieinsider.com։ Վերցված է 2015-12-18
- ↑ «Labyrinth of Lies (2015)»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2017-01-08
- ↑ «Labyrinth of Lies: Reviews»։ Metacritic (անգլերեն)։ CBS Interactive։ Վերցված է 2017-01-08
- ↑ «Bayerischer Filmpreis» (HTML) (գերմաներեն)։ www.muenchen.de։ Վերցված է 2015-12-19
Արտաքին հղումներԽմբագրել
- «Լռության լաբիրինթոսում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Հոդվածներ և գրախոսականներ` «Լռության լաբիրինթոսում» ֆիլմի մասին, www.imdb.com
- «Լռության լաբիրինթոսում»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Լռության լաբիրինթոսում»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Լռության լաբիրինթոսում» Box Office Mojo կայքում