Լուսյա Միխայելյանց
Լուսյա (Լուսիկ) Միքայելի Միխայելյանց (օգոստոսի 4, 1938, Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1980): ՀՀ թերապևտների ընկերության նախագահ (1992-1997):
Ծնվել է | օգոստոսի 4, 1938 (86 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1963) |
Մասնագիտություն | սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1979) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԼյուսյա Միխայելյանցը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 4-ին, Խաբարովսկ քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտում, 1970 թվականից՝ մի շարք կլինիկաների ղեկավար, 1997-2000 թվականներին՝ ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի սրտաբան, կենտրոնի պետ[1]։
Աշխատանքները վերաբերում են էլեկտրասրտագրությանը և սրտի իշեմիկ հիվանդությանը, հիմնել է նոր՝ դինամիկ էլեկտրասրտագրությունը։ Տարբեր սեռերի ու հասակների առողջների և հիվանդների էլեկտրասրտագրերի քանակական բնութագրերի նրա մշակած վերլուծության շնորհիվ հնարավոր է որոշել ոչ միայն ինֆարկտային օջախի մեծությունը, այլև հետևել հարինֆարկտային հատվածներում տեղի ունեցող փոփոխություններին[1]։ Համահեղինակ է «Ներքին հիվանդությունների դասագրքի» (մաս 1-2, 1988)[1]։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ Գ. Ա. Բոտկինի մեդալ (1985)[1]։
Երկեր
խմբագրել- Планиметрический метод количественного анализа электрокардиограммы / Р. П. Стамболцян, Л. М. Михаелянц; Под ред. К. А. Кяндаряна. Ереван, Айастан, 1981(համահեղինակ)[2]։
- Ներքին հիվանդություններ։ 2 մասով։ Մաս 1։ Դասագիրք բժշկական ինստիտուտի ուսանողների համար / Ռ. Պ. Ստամբոլցյան, Լ. Մ. Միքայելյանց, Լ. Կ. Շուշանյան և ուրիշներ, խմբագիր՝ Ռ. Պ. Ստամբոլցյան, Նկարիչ՝ Ս. Վ. Պողոսյան, Երևան։ «Լույս», 1988, 624 էջ[3] (համահեղինակ)։
- Метод количественного изучения интегральных показателей кардиопотенциалов и его клиническое значение при ишемической болезни сердца: Методические рекомендации / Л. М. Михаелянц; МЗ АрмССР, Управление лечебно-профилактической помощи. Михаелянц, Лусик Михайловна | Министерство здравоохранения АрмССР. Ереван: [Б. и.], 1979[4]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 105։
- ↑ Ստամբոլցյան, Ռաֆայել Պարույրի; Михаелянц, Лусик Михайловна (1981). Кяндарян, К. А. (ed.). Планиметрический метод количественного анализа электрокардиограммы. Ереван: Айастан.
- ↑ Ստամբոլցյան, Ռ Պ (1988). Ներքին հիվանդություններ։ Դասագիրք բժշկ. ին-տի ուսանողների համար. Լույս. ISBN 9785545000227.
- ↑ Михаелянц, Лусик Михайловна; Министерство здравоохранения АрмССР, eds. (1979). Метод количественного изучения интегральных показателей кардиопотенциалов и его клиническое значение при ишемической болезни сердца: Методические рекомендации. Ереван: Б. и.