«Լուսարձակ», հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային, վերլուծական տասնօրյա թերթ։

Լուսարձակ
Տեսակթերթ
Հիմնադրվել է1939
Երկիր ԽՍՀՄ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1939 թվականից Սպիտակում (1939–1992 թվականներին՝ «Ստախանովական կոլտնտեսական», «Սպիտակի կոլտնտեսական», «Փարոս», «Լուսարձակ», «Սպիտակ», մինչև 1990 թվականը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Սպիտակի շրջկոմի աշխատավորների պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների պաշտոնաթերթ)։ Խմբագիրներ՝ Սուրեն Սերոբյան, Լևոն Կանցյան, Վարշամ Դանիելյան, Արիստակես Պապոյան, Ջիվանշիր Մաթևոսյան, Սերժան Հովսեփյան, Աղվան Կարապետյան, Ալբերտ Կյուրեղյան, Ֆահրադ Ափուջանյան (1992 թվականից)։

Լուսաբանում է շրջանի տնտեսությունների, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքները, կրթամշակութային, մարզային առօրյան, տպագրում է շրջանային լուրեր, ընթերցողների գրական փորձեր, անդրադառնում է նաև ՀՀ-ում և աշխարհում տեղի ունեցող հասարակական-քաղաքական կարևոր իրադարձություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։