Լուսավորող բաղադրություններ

Լուսավորող բաղադրություններ, պիրոտեխնիկական բաղադրություններ, որոնք օգտագործվում են լուսավորող ավիամբերում, հրթիռներում, արկերում։ Լուսավորող բաղադրություններ կազմված են այրման մեծ տեսակարար ջերմությամբ օժտված մետաղից (մագնեզիումի կամ ալյումինի փոշուց, ինչպես նաև դրանց համաձուլվածքներից կամ խառնուրդից), օքսիդիչից (նատրիումի կամ բարիումի նիտրատից) և քիչ քանակով կապակցող նյութից (օրինակ՝ պարաֆին)։ Կան 60-70% Mg պարունակող լուսավորող բաղադրություններ։ Լուսավորող բաղադրությունների լույսի ուժը կախված է ջահի տրամագծից, ջերմաստիճանից, բաղադրության այրման արագությունից և հավասար է 104-107 կդ, այրման ժամանակը՝ 8 վրկ մինչև 8 րոպե, այրման ջերմաստիճանը՝ 2500-3000 °C: Իրենց կազմությամբ լուսավորող բաղադրություններին մոտ են լուսային ավիառումբերը լիցքավորելու համար օգտագործվող լուսային բաղադրությունները, որոնք կիրառվում են գիշերային ավիալուսանկարահանումների ժամանակ։ Դ րանց լույսի ուժը 108-109կդ է, լուսարձակման տևողությունը՝ մինչև 0,1 վրկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 692 CC-BY-SA-icon-80x15.png