Լուսապարբերականություն

Լուսապարբերականություն կամ ֆոտոպերիոդիզմ (ֆոտո և հուն․ περίοδος - պարբերություն, շրջապտույտ), օրգանիզմի ռեակցիան օրվա ընթացքում լույս և մութ (օր և գիշեր) ժամանակաշրջանների հարաբերությանը։

Բույսերի լուսապարբերականությունն օրվա լույս և մութ շրջանների ազդեցությամբ վեգետատիվ աճից ծաղկմանն անցնելու ունակությունն է։ «Ֆոտոպերիոդիզմ» տերմինն առաջարկել են ամերիկացի գիտնականներ Վ․ Գարները և Դ․ Ալլարդը (1920), որոնք և հայտնաբերել են այդ երևույթը։

Ըստ ֆոտոպերիոդիկ ռեակցիայի բնույթի բույսերը բաժանվում են 3 հիմնական խմբի․

  1. երկարօրյա բույսեր, ծաղկում են 16 և ավելի ժամ լուսավորության պայմաններում, աճում են միջին և հյուսիսային լայնություններում (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, մանանեխ, կարտոֆիլ, վուշ, շաքարի ճակնդեղ և այլն).
  2. կարճօրյա բույսեր, զարգանում են 12 ժամից պակաս լուսավորության պայմաններում․ աճում են հարավային լայնություններում (եգիպտացորեն, կորեկ, սոյա, կանեփ, բամբակենի, ծխախոտի շատ սորտեր, բոլոր դդմազգիները և այլն).
  3. օրվա տևողության հանդեպ չեզոք բույսեր, որոնք ֆոտոպերիոդիկ զգայնություն չունեն, ցերեկվա տևողությունը չի ազդում ծաղկման ժամկետների վրա (հնդկացորեն, արևածաղիկ, բակլա և այլն)։

Գոյություն ունեն նաև կարճ-երկարօրյա և երկար-կարճօրյա բույսեր։ Առաջիններն արագորեն ծաղկում են սկզբում կարճ, ապա երկար օրվա ընթացքում, իսկ երկրորդները՝ հակառակը։ Բույսերի ֆոտոպերիոդիկ զգայնությունն իրականացվում է պիգմենաային համակարգերի ֆիտոհորմոնների միջոցով։

Լուսապարբերականությանը բնորոշ է նաև կենդանիներին (միջատներ, ձկներ, թռչուններ և այլն), ձևավորվում է ժառանգականորեն, կապված է կենսաբանական ռիթմերի հետ և վերահսկում է զուգավորման շրջանը, բեղմնավորությունը, մազափոխությունը, ձմռան քունը, չուն և այլն։

Գրականություն խմբագրել

  • Саулич А. Х., Волкович Т. А. Экология фотопериодизма насекомых: Учеб. пособие — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2004. — 275 с.
  • Л. А. Аксенова. Физиология растений. — М.: Изд-во ОЛ ВЗМШ, 2003.
  • Д. Е. Санников — «Учение биологии», часть 1
  • D.E. Fosket, Plant Growth & Development, A Molecular Approach. Academic Press, San Diego, 1994, p. 495.
  • B. Thomas and D. Vince-Prue, Photoperiodism in plants (2nd ed). Academic Press, 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 693