Լուսագազ, հրավառ գազերի խառնուրդ։ Կազմված է գլխավորապես մեթանից, ջրածնից, ածխածնի օքսիդից և այլն։ Ստացվում է պինդ վառելանյութերի (հիմնականում քարածխի) ջերմային մշակման (կոքսացման, կիսակոքսացման և այլն) դեպքում։ Ջերմատվությունը 1000-2500 կկալ/մ³ է։ Կիրառվում է կենցաղում և արդյունաբերության մեջ որպես վառելիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 685