Լուռ գիշեր, մահացու գիշեր

«Լուռ գիշեր, մահացու գիշեր» (անգլ.՝ Silent Night, Deadly Night), ռեժիսոր՝ Չարլզ Սելլեր կրտսեր, 1984 թվականի ամերիկյան պաշտամունքային[3][4] սլեշեր։ Ֆիլմի լայնամաշտաբ վարձույթը չեղարկվել էր ծնողների բողոքների պատճառով, որոնք դեմ էին արտահայտվել էկրաններին Սանտա Կլաուսի՝ որպես մարդասպան հայտնվելուն։ Բայց, այդուհանդերձ ֆիլմն ամբողջությամբ վերադարձրեց ծախսերը, հավաքելով $2․491․460 ԱՄՆ դոլար։ Ֆիլմի դիստրիբյուտորը TriStar-ը ֆիլմը վարձույթից հանեց եթեր դուրս գալուց երկու շաբաթ հետո, այդուհանդերձ, ստուդիան հենց ինքը հրաժարվեց HBO կաբելային հեռուստալիքով ցուցադրման և վիդեո տարբերակներով տարածման հանդեպ իրավունքից։ Էկրաններին հայտնվելուց մեկ տարի անց պրոդյուսեր Իռա Բարմակը TriStar-ից իրավունք ստացավ և ֆիլմը դուրս եկավ վիդեո տարբերակներով։ Արդյունքում ֆիլմի համար թողարկվեց չորս պարբերական։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1984 թվականի նոյեմբերի 9-ին։

Լուռ գիշեր, մահացու գիշեր
անգլ.՝ Silent Night, Deadly Night
Տեսակկինոնկար
Ժանրսարսափ ֆիլմ[1], սլեշեր, թրիլեր և սուրբծննդյան ֆիլմ
Գործողության վայրՅուտա
Շարքի մասն էSilent Night, Deadly Night?
ՌեժիսորCharles Sellier?
ՍցենարիստMichael Hickey?
ԵրաժշտությունPerry Botkin Jr.?
ՕպերատորHenning Schellerup?
ԽմբագիրMichael Spence?[2]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորTriStar Pictures և Նեթֆլիքս
Տևողություն79 րոպե
ՇարքSilent Night, Deadly Night?
Թվական1984
MPAA վարկանիշR?
Բյուջե750 000 $
Շահույթ2 500 000 $

Սյուժե

խմբագրել

Չեմպենների ընտանիքը այցելում է ընտանիքի հոգեկան հիվանդ պապիկին, որը վախեցրեց իր թոռնիկին, ասելով, որ եթե նա իրեն վատ պահի, ապա Սանտա Կլաուսը իրեն կպատժի։ Տուն վերադառնալիս Սանտա Կլաուսի հագուստով հանցագործը սպանում է տղայի ծնողներին և եղբորը։ Տղան ընկնում է կաթոլիկ մանկատուն, որտեղ նրան պատժում են միանձնուհիները։

Շատ տարիներ անց, երբ լրացավ Բիլլի 18 տարեկանը, նա աշխատանքի է ընդունվում խաղալիքների խանութում։ Դրսում ամանորի նախօրեն է, իսկ Բիլլին, մանկությունում ստացած բոլոր այդ սթրեսներից հետո ատում է այդ տոնը։ Բայց նրան ստիպում են հագնել Սանտա Կլաուսի հագուստը և ուրախացնել փոքրիկ երեխաների։ Այդտեղ Բիլլիի մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ և նա սկսում է սպանություններ գործել։

Դերերում

խմբագրել
  • Ռոբերտ Բրայան Ուիլսոն՝ Բիլլի Չեպմեն (18 տարեկանում)
    • Դեննի Վագներ՝ 8 տարեկան Բիլլի
    • Ջոնաթան Բեսթ՝ 5 տարեկան Բիլլի
  • Ալեքս Բերտոն՝ Ռիկի Չեպմեն (14 տարեկանում)
    • Մաքս Բրոդհեդ` 4 տարեկան Ռիկի
    • Մելիսա Բեսթ՝ նորածին Ռիկի
  • Լիլիան Շովեն՝ մայրապետ
  • Գիլմոր ՄակՔորմ՝ քույր Մարգարիտա
  • Թոնի Ներո՝ Պամելա
  • Լիննի Քուիգլլի՝ Դենիզ
  • Բրիթ Լիչ՝ պարոն Սիմս
  • Նենսի Բորգենեքթ՝ տիկին Ռենդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/title/tt2347497/
  2. Internet Movie Database — 1990.
  3. «The Six Slays of Christmas - Day Five». Dread Central. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Kerswell, J.A. «Ho-Ho-HOMICIDE: The Silent Night, Deadly Night Controversy». Hysteria Lives!. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել