Ալիքների կլանում, ալիքների էներգիայի փոխակերպումը էներգիայի այլ տեսակների։ Պայմանավորված է միջավայրի կամ տարածման ճանապարհին գտնվող մարմինների հետ ալիքների փոխազդեցությամբ։

Ալիքների բնույթ խմբագրել

Ալիքների բնույթից և տարածման միջավայրի հատկություններից կախված՝ կլանման մեխանիզմը կարող է տարբեր լինել։ Տարածման ժամանակ ալիքների թուլացումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն կլանմամբ, այլև ուրիշ երևույթներով (օրինակ, ցրում), որոնց դեպքում ընկնող ալիքի էներգիան չի փոխակերպվում, այլ վերածվում է ընկնող ալիքի ազդեցությամբ առաջացող երկրորդային ալիքների էներգիայի։ Ալիքների թուլացման բնույթը տարբերելու համար կլանման երևույթը երբեմն անվանում են «իսկական կլանում»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 472