Լուկա Դոնչիչ (սլովեն.՝ Luka Dončić; փետրվարի 28, 1999(1999-02-28), Լյուբլյանա, Սլովենիա), սլովենացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Դալաս Մավերիքս» ակումբում։ Խաղում է հարձակվողի և խաղարկող պաշտպանի դիրքերում։ Սովենիայի հավաքականի կազմում գրավել է 2017 թվականի Եվրոպայի գավաթը։

Լուկա Դոնչիչ
Luka Dončić

Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1999(1999-02-28) (25 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, Սլովենիա

Մի շարք մասնագետների կողմից համարվում է իր սերունդի ներկայացուցիչների մեջ Եվրոպայում ամենատաղանդավոր խաղացող[1][2]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

 
Դոնչիչը 2016 թվականի դեկտեմբերին։

Լուկան իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 13 տարեկանում, իսկ 16 տարեկանում դարձել է «Ռեալ Մադրիդ» ակումբի հիմնական կազմի խաղացող և ճանաչվել է ACB լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը։ 2015 թվականի ապրիլի 30-ին Ռեալ Մադրիդի կազմում իր դեբյուտային հանդիպումն է ունենում և ճանաչվում է լիգա ACB-ի ամենաերիտասարդ խաղացող։ 2015 թվականին Դոնչիչը մասնակցել է Իսպանիայի փլեյ օֆֆին[3]։

2018 թվականի NBA դրաֆթի ժամանակ Դոնչիչը ընտրվել է «Ատլանտա Հոքս» ակումբի կողմից՝ 3-րդ համարի ներքո, սակայն տեղափոխվում է «Դալաս Մավերիքս»՝ Թրեյ Յանգի փոխարեն[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  •   2017/2018 թվականի Եվրոլիգայի չեմպիոն
  •   Միջմայրցամաքային գավաթակիր
  •   Իսպանիայի եռակի չեմպիոն
  •   Իսպանիայի կրկնակի գավաթակիր

Սլովենիայի հավաքականի կազմում խմբագրել

  •   2017 թվականի Եվրոպայի չեմպիոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Luka Dončić at NBADraft.net
  2. Luka Dončić at Eurohopes
  3. «Doncic, youngest player to make debut for Real Madrid». Real Madrid.
  4. Лука Дончич переходит в «Даллас»

Արտաքին հղումներ խմբագրել