Լուիզա թագուհու հուշարձան

Լուիզա թագուհու հուշարձան (ռուս.՝ Памятник королеве Луизе), Պրուսիայի թագուհի Լուիզային նվիրված հուշարձան Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքի Յակոբսրուե այգում։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 8 մետր է, Լուիզա թագուհու արձանը՝ 3 մետր, պատվանդանի բարձրությունը՝ 5 մետր։

Լուիզա թագուհու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍովետսկ
Շինության ձևԿարարայի մարմարից հուշարձան
ՆյութԿարարայի մարմար
Ներկա վիճակվերականգնվել է 2014 թվականին
 Statue of Louise of Mecklenburg-Strelitz in Sovetsk Վիքիպահեստում

Հուշարձանի հեղինակն է գերմանացի քանդակագործ Գուստավ Էբերլեյնը։ Կարարայի սպիտակ մարմարից պատրաստված հուշարձանը բացվել է 1900 թվականի սեպտեմբերի 22-ին Պրուսիայի կայսր Վիլհելմ II-ի ներկայությամբ։ Հուշարձանը համարվում է Սովետսկ քաղաքի խորհրդանիշերից մեկը[1]։

Նկարագրություն խմբագրել

Լուիզա թագուհու՝ Կարարայի սպիտակ մարմարից պատրաստված հուշարձանը համարվում է Յակոբսրուե այգու զարդը։ Քանդակագործը թագուհու վեհասքանչ արձանը (քանդակի բարձրությունը մոտ երեք մետր է) կերտել է թագավորական հագուստով։ Թագուհու գլխին դրված է գոհարակուռ վարսակալ, ձախ ձեռքում նա ուներ թիկնոց, աջ ձեռքում՝ մի փունջ կապույտ տերեփուկներ։

Հուշարձանի ստեղծման պատմություն խմբագրել

Լուիզա թագուհին միշտ էլ սիրված և գնահատված է եղել Տիլզիտում։ Նրա կերպարը, որն իր հայրենիքի հանդեպ անսահման սիրո և բարձր իդեալների զոհաբերության դրսևորում էր, օրինակ է հանդիսանում այս քաղաքի բազմահազար սերունդների համար։

Թագուհու անունով է կոչվել Տիլզիտի Նեման գետի վրա գտնվող կամուրջը, առաջին կինոթատրոնը, կանանց բարձրագույն դպրոցը, դեղատուն և դեպի Յակոբսրուե այգի տանող ծառուղին։ Այս այգում կազմակերպված երկու արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակահատվածում է որոշվել հավերժացնել թագուհի Լուիզայի հիշատակը։

 
Լուիզա թագուհու հուշարձանը մինչև պատերազմ

Պրուսիայի թագուհու հուշարձանը բացվել է 1900 թվականի սեպտեմբերի 22-ին։ Բացմանը ժամանել է կայսր Վիլհելմ II-ը։ Թագուհու քանդակը սպիտակ մարմարից կերտել է քանդակագործ Գուստավ Էբերլեյնը, որը Բեռլինի Թագավորական պրուսական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թագուհու հուշարձանը ավերվել է, պատվանդանի վրա խորհրդային ժամանակաշրջանում տեղադրվել է ֆուտբոլիստի գիպսից արձան գնդակի հետ, սակայն այն հետագայում նույնպես ավերվել է։ Երկար ժամանակ այն վայրը, որտեղ ժամանակին կանգնած էր թագուհու հոյակերտ արձանը, լքված էր, սակայն քաղաքային իշխանությունները երբեք չեն դադարել մտածել հուշարձանը վերականգնելու մասին։ 2009 թվականին, ի վերջո, սկսվել են աշխատանքներ այդ ուղղությամբ։ Ֆինանսավորումն իրականացվել է Լիտվա-Լեհաստան-Ռուսաստան եվրոպական հարևանության և գործընկերության միջսահմանային համագործակցության շրջանակներում։ Եվրոպական Միությունը հուշարձանի վերակառուցման համար հատկացրել է ավելի քան 14 միլիոն ռուբլի։ Վերականգնողական աշխատանքները իրականացրել են «Վերշինի» ստեղծագործական արվեստանոցի փորձառու մասնագետները «Ժառանգություն» ստեղծագործական արտադրամասի հանձնարարությամբ։ «Ժառանգություն» արվեստանոցի մասնագետները, հենվելով պահպանված նախապատերազմական լուսանկարների վրա, կարողացել են վերստեղծել հին հուշարձանի տեսքը։ Արձանը հնարամտորեն վերակառուցել են («Ժառանգության» պատվերով) սանկտպետերբուրգցի քանդակագործ Պավել Իգնատևը և Դենիս Պրասոլովը։

Քանդակագործները մասնավորապես խորհրդակցել են գերմանացի պրոֆեսոի հետ, ուսումնասիրել Էբերլեյնի աշխատանքները, բառացիորեն խոշորացույցով ուսումնասիրել են արձանի պատկերը և թագուհու այլ պատկերներ (դիմանկարներ, կիսանդրիներ և մահման դիմակ)։ Հուշարձանի հանդիսավոր վերաբացումը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 6-ին։

Քաղաքի խորհրդանիշ խմբագրել

Լուիզա թագուհու հուշարձանը քաղաքի հիմնական տեսարժան վայրերից էր, Տիլզիտի սիրված խորհրդանիշը, որը պատկերված էր բազմաթիվ բացիկների և քաղաքի տեսարաններով հուշանվերների վրա։ 2014 թվականին հուշարձանի վերականգնումից հետո այդ կերպարը պետք է շարունակի առաջատար տեղ զբաղեցնել հուշանվերների արտադրության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фоторепортаж с открытия памятника королеве Луизе в Советске». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել