Լուիզա թագուհու թատրոնի շենք

Լուիզա թագուհու թատրոնի շենք (ռուս.՝ Здание театра королевы Луизы), ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Սովետսկ քաղաքի Հաղթանակի հետիոտնային փողոցում։ Շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է։ Սովետսկ քաղաքի գլխավոր ճարտարապետական տեսարժան վայրերից մեկը։

Լուիզա թագուհու թատրոնի շենք
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍովետսկ
Հիմնադրված է1910
Ժառանգության կարգավիճակlocal cultural heritage site in Russia?[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Լուիզա թագուհու թատրոնի շենքը կառուցվել է 1910 թվականին Թիլզիտում։ Եղել է Թիլզիտի առաջին կինոթատրոններից մեկը։ Գտնվել է բազմաթիվ ընկերությունների միջև, ինչպիսիք են՝ Մատիասե գրասենյակային ապրանքները կամ «Շտրուվեկեր» ռեստորանը։ Քաղաքի բնակիչների շրջանում տարածված է եղել «լվի կինո» անվանումը[2]։ Այս կինոնթատրոնը հատկապես նախընտրել են երիտասարդները, քանի որ այնտեղ ցույցադրվել են երիտասարդների ճաշակով ֆիլմեր։ Կարևոր դեր էին խաղում նաև գները, որոնք հիմնականում հաշվարկվում էին երիտասարդների գրպանով, որոնք «երրորդ մակարդակի» մուտք տոմս էին գնում, այսինքն առաջին 3 կամ 4 շարքերը։

Պատերազմից հետո շենքն անվնաս է մնացել։ Այնտեղ է տեղավորվել Կալինինգրադի մշակույթի և արվեստի մարզային քոլեջը։ 2010 թվականին ամենահին միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկը փակվեց։ Շենքը փլուզվում է, 2013 թվականի ամռանը փոթորկից հետո փլուզվել է շենքի վերնաճակատներից մեկը, վնասվել է պատշգամբը։

2010 թվականի հունվարի 18-ին Կալինինգրադի մարզի Մշակութային օբյեկտների պետական պահպանման ծառայության № 3 հրամանով Լուիզա թագուհու թատրոնի շենքը ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ։

2015 թվականի հոկտեմբերի 28-ի գիշերը հրդեհից քանդվել է շենքի տանիքը։

Նկարագրություն խմբագրել

Բարձր, քառահարկ շենք է։ Ճակատն առանձնանում է բարոկկոյին տիպիկ շքեղությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приказы Службы государственной охраны объектов культурного наследия Калининградской области от 24.11.2016
  2. «Здание театра королевы Луизы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել