Լուիզա Աշոտի Սարգսյան (սեպտեմբերի 2, 1977(1977-09-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։

Լուիզա Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1977(1977-09-02) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգրականագետ և պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

Լուիզա Սարգսյան ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 2001-2003 թվականներին դասավանդել է Երևանի մշակույթի համալսարանում, եղել ռուսաց լեզվի և գրականության դասախոս, 2003-2009 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռուսաց լեզվի դասախոս։ 2008-2009 և 2010-2013 թվականներին եղել է «Գլոբալ Մոթորսե ՓԲԸ Ռուսաստանի հետ կապերի գծով տնօրենի օգնական։ 2013 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս է։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

2014 թվականից «Բարգավաճ Հայաստանե կուսակցության անդամ է։ 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյանե կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[1]։ Ընդգրկված է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում[2]։

Գիտական գործունեություն

խմբագրել

Մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  2. Միայն հարուստներից և աղքատներից բաղկացած երկիրը ապագա չունի. Լուիզա Սարգսյան