Լուիզայի շքանշան, կանանց շքանշան, Պրուսիայի թագավորության բարձրագույն պարգև։

Լուիզայի շքանշան
Изображение орденской планки
Երկիր Պրուսիայի թագավորություն
Տեսակorder of knighthood for women?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվօգոստոսի 3, 1814
Հերթականություն
 Order of Louise Վիքիպահեստում
Պրուսիայի թագուհի Լուիզան, ում պատվին անվանակոչվել է շքանշանը։ Դիմանկարի հեղինակ՝ Էլիզաբեթ Վիգի-ԼեԲրուն, 1801

Հիմնադրվել է 1814 թվականի օգոստոսի 3-ին Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Ուիլյամ III-ի կողմից՝ ի հիշատակ հանգուցյալ կնոջ՝ շատ սիրելի թագուհի Լուիզայի։ Այս շքանշանն իր բնույթով ասպետական էր, բայց նախատեսված էր բացառապես այն կանանց համար, որոնց ծառայությունը Պրուսիային արժանի էր նման բարձր ազգային ճանաչման[1]։

Թեև Պրուսիայի թագավորը տեխնիկապես թագավորության «Շքանշանների տիրակալն» էր, Լուիզայի շքանշանի ղեկավարը թագուհին էր[2]։ Թագավորական ընտանիքի դուստրերը պարգևատրվել են այս շքանշանով` Սև Արծվի, Կարմիր Արծվի Մեծ Խաչի, Պրուսիայի թագի առաջին աստիճանի և Հոհենցոլերնի թագավորական տան շքանշանների փոխարեն, որոնք վերապահված էին որդիներին։

Լուիզայի շքանշանը թարմացվում էր յուրաքանչյուր հաջորդ միապետի հետ։ Այն թողարկվել է հիմնադրման օրվանից՝ 1814 թվականին (Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի օրոք) և նորացվել 1850 թվականին (Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի օրոք), 1865 թվականին (Վիլհելմ I-ի օրոք), իսկ 1890 թվականին (Վիլհելմ II-ի գահակալության օրոք)։

Նկարագրություն խմբագրել

 
Կայսրուհի Ավգուստինան Լուիզայի շքանշանով(ձախ ուսին). Դիմանկարը՝ Ֆրանց Խավիեր Ուինտերհալտերի, 1861
 
Լուիզա, Պրուսիայի արքայադուստր, Բադենի մեծ դքսուհի,Լուիզայի շքանշանը ձախ ուսին, դիմանկարը՝ Ֆրանց Խավիեր Ուինտերհալտերի, 1856
 
Մարիա, Հոհենցոլերն-Զիգմարինգենի արքայադուստր, Ֆլանդրիայի դքսուհի,Լուիզայի շքանշանը ձախ ուսին

Թագավորական հրովարտակի բնօրինակ տեքստը շքանշանի մասին․

Երբ մեր քաջարի բանակի տղամարդիկ արյուն հեղեցին հայրենիքի համար, դուք հանգստություն գտաք կանանց հոգատարության մեջ։ Հավատքն ու հույսը երկրի մայրերին ու դուստրերին ուժ են տվել… հանուն մեծ նպատակի (ազգի)։ Անհնար է մեծարել կամ (բավականաչափ պատվել նրանց) իրենց կատարածի համար. բայց մենք արդարացված ենք համարում պատիվներ տալ նրանց, որոնց ներդրումները հատկապես ճանաչված են։ Հետևաբար, մենք որոշում ենք հետևյալը.

1. Պատիվը պետք է կրի իմաստավորված անվանում՝ L u i s e n - O r d e n- Լուիզայի շքանշան

Հաստատե՛ք, որ կա այս փոքրիկ, սև արծնապատ ոսկե խաչը։ Երկու կողմերը (կենտրոնական մեդալիոնը) կլինեն երկնագույն էմալից՝ «L» տառով (դիմերեսի վրա), շրջապատված յոթ աստղերի ծաղկեպսակով, իսկ դարձերեսին՝ «1813/1814» տարեթիվը։

2․ Այս շքանշանը կախվում է սպիտակ ժապավենով Երկաթե խաչին, և պետք է կրել ձախ կրծքին։

3,3. Պարգևը տրվում է (կտրվի) առանց սոցիալական դիրքի կամ կոչման խտրականության. սակայն այն կարող են ստանալ միայն այն անձինք, ովքեր ծնունդով կամ ամուսնությամբ պատկանում են հայրենիքին կամ ազգայնացված են(քաղաքացիներ)։

4. Անդամների թիվը սահմանափակվում է հարյուրով։

5. Ընտրության համար եկեք սույնով որոշենք Կապիտել՝արքայադուստր Վիլհելմ Քյոնիգլի նախագահությամբ։ Ձերդ գերազանցություն՝ չորս կանանցից…

6․Կապիտելը կքննարկի իգական սեռի թեկնածուներին բոլոր գավառներից, մանրամասն կփորձարկի նրանց հավատարմագրերը,ապա կորոշվեն ամենաարժանավորը, կընտրեն մինչև հասանելի թափուր թիվը (անդամակցությունների), ապա կներկայացնեն հաստատման, որը վերապահված է Մեզ(թագավորին և կայսրին)։ Մրցանակի շնորհումը՝ Մեր հաստատումից հետո, արքայադուստր Վիլհելմ Քյոնիգլի ստորագրությամբ։ Ձերդ գերազանցություն․․․

7․ Անդամակցության ղեկավարումը հանձնում ենք ֆելդմարշալ վոն-դեր-Գրյոբենի տիկնոջը։

8․ Ինչ վերաբերում է շքանշանից զրկելուն․ մասնագիտական եզրակացությունների դիտարկումից հետո, եթե հարկ լինի, կկայացվի որոշում գործող դրույթների համաձայն՝ շքանշանից զրկելու վերաբերյալ։

Տեսակներ խմբագրել

Ստեղծման պահին՝ 1814 թվականին, շքանշանը հասանելի էր միայն մեկ դասում։ Երկրորդ դասը ավելացվել է Վիլհելմ I-ի օրոք։

Առաջին դասի տիկնայք կրում էին սև արծնապատ խաչը՝ կենտրոնական մասում կապույտ էմալապատ մեդալիոնով, կախված հիմնականում երեք սև գծերով սպիտակ ժապավենից։ Թեև ըստ կանոնադրության կրծքանշանը պետք է կրել ձախ կրծքին, այդ ժամանակաշրջանի շատ դիմանկարներում երևում է, որ կանայք կրում են կրծքանշանը իրենց զգեստների ձախ ուսի վրա։

Երկրորդ դասի տիկնայք կրում էին նմանատիպ ձևավորմամբ արծաթյա խաչ՝առանց սև էմալի, այն նույնպես կախված էր սպիտակ ժապավենից։ 1907 թվականի Պրուսիայի պետական տեղեկատուն նկարագրում է երկրորդ դասի շքանշանի տարբերությունները՝ արծաթե պսակով և առանց պսակի։

Աղբյուրներ խմբագրել

  • Gottschalck, Friedrich. Almanach der Ritter-Orden. Leipzig, (Kingdom of) Saxony: Georg Joachim Goeschen, 1819.
  • Handbuch über den Königlich Preußischen Hof und Staat für das Jahr 1874. Berlin: Kingdom of Prussia, 1873.
  • Handbuch über den Königlich Preußischen Hof und Staat für das Jahr 1883. Berlin: Kingdom of Prussia, 1882.
  • Handbuch über den Königlich Preußischen Hof und Staat für das Jahr 1907. Berlin: Kingdom of Prussia, 1906.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clark, Christopher (2007). Iron Kingdom: The Rise and Downfall of Prussia, 1600-1947. Penguin. էջ 376. ISBN 0140293345.
  2. А. Л. Хазин. Календарь 2018. Высшие ордена Пруссии (из коллекции Андрея Хазина). — Москва, 2017. — С. 3. — 12 с.