Լուգանսկի մարզային կազակական հեծելազորային թատրոն

Լուգանսկի մարզային կոզակային հեծելազորային թատրոն (ռուս.՝ Луганский областной казачий конный театр), մարզային հեծելազորային թատրոն, գտնվում է մարզկենտրոնի Մելովոյե ավանում։ Հաստատության տնօրենն է Լյուդմիլա Գրիգորևնա Կոչուգուրան։

Լուգանսկի մարզային կազակական հեծելազորային թատրոն
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 22, 2003
Կայքkozaki.lg.ua

Պատմություն խմբագրել

Հեծելազորային թատրոնը, որ նախ գոյություն է ունեցել «Լուգարի» կամ «Հրաձգային Լուգարի» անվանումով, հիմնվել է 1990 թվականի։ Այն գործում է մի շարք էնդուզիաստների շնորհիվ։ Թատրոնի հիմնադիրն է տեղացի ֆերմեր Յուրի Գրիգորիևիչ Գարբուզը, նրան օգնել են Ալեքսանդր Յակիմովը, Վլադիմիր Ռոմանենկոն, Դմիտրի Չեչան, ովքեր թատրոն են բերել իրենց սեփական ձիերը[1]։ Թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են տեղական իշխանությունները` տրամադրելով նախկին անասնաբուժարանի տարածքը, ինչպես նաև` հաստատությունը գրանցելով որպես հասարակական կազմակերպություն, սակայն, չնայած այդ ջանքերին, Յու. Գ. Գարբուզի յուրահատուկ նախաձեռնությունը 2003 թվականի աշնանը ձախողվելու վտանգի առաջ է կանգնել` ֆինանսական խնդիրների պատճառով, և միայն մարզային մշակութային հաստատության կարգավիճակ ստանալը, ինչպես նաև Լուգանսկի նահանգապետ Ա. Ս. Եֆրեմովի անմիջական միջամտությունը փրկել են թատրոնը գոյությունը դադարեցնելու վտանգից։ «Լուգանսկի մարզային կոզակների հեծելազորային թատրոնը» պաշտոնապես ստեղծվել է 2003 թվականի հոկտեմբերի 22-ին, Լուգանսկի մարզային խորհրդի թիվ 10/2 որոշման հիման վրա։ 2010 թվականի հունիսին թատրոնի կենդանիների թվում եղել են 11 ձի, ուղտ, վայր խոզեր, դեկորատիվ այծեր, արջամկներ, սիրամարգներ[2]։ 2013 թվականի սեպտեմբերին մարզային խորհրդի նիստում առաջարկվել էր թատրոնը Մելովոյից տեղափոխել Ստանիչինո-Լուգանսկի շրջան, որն ավելի մոտ էր մարզային կենտրոնին[3]։

Նպատակներ, խաղացանկ, անձնակազմ և գործունեություն խմբագրել

Հեծելազորային թատրոնի գործունեության նպատակն է ստեղծել և ցուցադրել գեղարվեստական ներկայացումներ, որոնք կօգնեն վերականգնելև պահպանել Ուկրաինայի ազգային ժառանգության ավանդույթները, կնպաստեն ժողովրդի հոգևոր հարստացմանն ու կոզակների հեծելազորային արվեստի լայն տարածմանը։ Կոզակների թատրոնի գործունեության ուղղություններն են.

  • կազմակերպել և ցուցադրել ներկայացումներ, անցկացնել մշակութային միջոցառումներ,
  • տարածել մշակութային արժեքներ, նպաստել անհատի հոգևոր և գեղագիտական զարգացմանը,
  • մեթոդական և գործնական օժանդակություն ձիավարության դպրոցներին։

Թատրոնի խաղացանկում են կոզակների թեմատիկայով և Ուկրաինայի պատմությանը վերաբերող թատերական ներկայացումներ։ Թատրոնի անձնակազմը բաղկացած է բարձրակարգ 4 դերասաններից, առաջին կարգի 2 և երկրորդ կարգի 5 դերասաններից։ Հայտնի դառնալուն զուգահեռ` թատրոնի հեծյալ դերասաններին սկսում են հրավիրել հյուրախաղերի։ Թատրոնի անձնակազմը հյուրախաղերով հանդես է եկել նաև արտերկրում, մասնավորապես ելույթ ունենալով Հունգարիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Բելառուսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Казацкому роду нет переводу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «От всей души!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «В Станично-Луганском районе появится Казачий хутор. С певческим полем» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.