Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն
Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն (անգլ.՝ Los Angeles County Metropolitan Transportation Authority) (Metro, նախկինում՝ MTA կամ LACMTA), Լոս Անջելես շրջանի հասարակական տրանսպորտ, որն ստեղծվել է 1993 թ. Հարավային Կալիֆորնիայի ճեպընթացի և Լոս Անջելեսի շրջանային կոմիտեի միավորման արդյունքում։ Արտոնագրված է որպես տարածաշրջանային տրանսպորտային պլանավորման գործակալություն (RTPA)։
Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն անգլ.՝ Los Angeles County Metropolitan Transportation Authority | |
---|---|
Տեսակ | տրանսպորտի վարչություն և congestion management agency? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Քաղաք | Լոս Անջելես շրջան |
Բացման տարեթիվ | ապրիլի 1, 1993 |
Կայարանների քանակ | երկաթուղային։ 80 ճեպընթաց ավտոբուսային։ 23 |
Գծերի քանակ | ծանր երկաթուղային։ 2 թեթև երկաթուղային։ 4 ճեպընթաց ավտոբուսային։ 2 ավտոբուս։ 170 |
Գծեր | Los Angeles Metro Rail? և Los Angeles light rail? |
Ուղևորահոսքը մեկ օրում | 1,352,499 (2014, դեկտեմբեր; միջին աշխատանքային օրեր)[2] |
Անվանված է | Լոս Անջելես շրջան |
metro.net(անգլ.) | |
Los Angeles County Metropolitan Transportation Authority Վիքիպահեստում |
Մետրոյում գործում են ավտոբուս, ծանր ու թեթև երկաթուղիներ և ճեպընթաց ավտոբուսային ծառայություններ։
Տվյալներ
խմբագրելԳործակալությունը մշակում և վերահսկում է տրանսպորտային ծրագրեր, ֆինանսավորման աղբյուրների քաղաքականությունը, շրջանի ընդլայնման, շարժունակության, մատչելիության և բնապահպանական կարիքների կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները։
Գործակալությունը համարվում է Լոս Անջելես քաղաքի առաջնային տարանցիկ մատակարարը՝ ապահովելով ծառայությունների հիմնական մասը, մինչդեռ Լոս Անջելեսի տրանսպորտի վարչությունը (LADOT) գործարկում է իր սեփական ավելի փոքր Commuter Express ավտոբուսային ծառայության համակարգն արվարձանային և կենտրոնական հատվածներում (Downtown Area Short Hop)։ Մետրոյի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոս Անջելեսում[3]։
Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտենը համարվում է ԱՄՆ երրորդ ամենամեծ տրասպորտային համակարգը՝ պիկ ժամերին գործարկելով 2000 ավտոբուս՝ անցնելով 3,711 կմ[4]։ Մետրոպոլիտենը նախագծել, կառուցել և իրականացնում է 141,3 կմ քաղաքային երկաթուղային ծառայություն[5]։ Ունի ավելի քան 9,200 աշխատակից և համարվում է շրջանի ամենամեծ գործատուներից մեկը։
Քաղաքային մարմինը մասամբ ֆինանսավորում է տասնվեց տեղական ավտոբուսային օպերատորների և լայն զանգված տրանսպորտային նախագծերի, այդ թվում հեծանվային ուղիներ, հետիոտնի ուղիներ, տեղական ճանապարհների և մայրուղիների բարելավումներ։
Մետրոպոլիտենի անվտանգության և իրավապահ ծառայությունների հարցերը կարգավորում է Լոս Անջելեսի շրջանի ոստիկականական վարչությունը՝ ըստ տարանցիկ ծառայությունների բյուրոյի պայմանագրի Մետրոպոլիտենի տարանցիկ անվտանգության վարչության հետ։ 2003-2008 թթ. հանցագործությունները նվազել են երկաթուղայինում 29,4%, ավտոբուսներում՝ 10%։
2006 թ. Լոս Անջելեսի շրջանի մետրոպոլիտենը համարվեց ԱՄՆ հանրային տրանսպորտային ցանցի առաջնակարգ տրանսպորտային համակարգ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Global LEI index
- ↑ «Facts At A Glance». Metro. 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ "Help & Contacts." Los Angeles County Metropolitan Transportation Authority. Retrieved on March 18, 2010.
- ↑ APTA Ridership Reports Statistics - United States Transit Agency Totals Index Արխիվացված 2006-03-14 Wayback Machine. Retrieved April 4, 2006
- ↑ metro.net|About Metro Արխիվացված 2008-02-11 Wayback Machine Retrieved April 4, 2006
- ↑ LA County’s Metro Cited as Nation’s 2006 Outstanding Public Transportation System(չաշխատող հղում). Retrieved June 8, 2006
Արտաքին հղումներ
խմբագրել- Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն Արխիվացված 2015-07-16 Wayback Machine
- Los Angeles County Metropolitan Transportation Authority (անգլերեն)
- Metro Gold Line Foothill Extension Construction Authority Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Metro Gold Line Extension to Ontario Airport Արխիվացված 2010-02-27 Wayback Machine
- Exposition Metro Line Construction Authority
- http://www.sfcityscape.com/maps/more/LA_measure_R.pdf Արխիվացված 2012-11-26 Wayback Machine
- http://www.metro.net/around/service-enhancements/metro-service-enhancements-proposed/ Արխիվացված 2012-04-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն» հոդվածին։ |