Լոռվա գյուղացիության ձայնը

«Լոռվա գյուղացիության ձայնը», խորհրդային շրջանի հասարակական-քաղաքական երկշաբաթաթերթ։ Հանդիսացել է Լոռու բոլշևիկյան կազմակերպությունների և գյուղացիական միության օրգանը։ Առաջին անգամ Լույս է տեսել 1920 թվականին, Լոռու «Չեզոք գոտում» (տպագրվել է Երևանում)։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ս. Երզնկյան։

Լուսաբանել է բոլշևիկների ագրարային քաղաքականությունը, տպագրել հողի մասին լենինյան դեկրետը։ Կոչ է արել աշխատավորությանը «ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին, ստեղծել ժողովրդավարական տներ, գյուղացիական ակումբներ, ընթերցարան-գրադարաններ»։

Լուրեր է հաղորդել Կովկասյան ճակատում Կարմիր բանակի գործունեության մասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 664