Լոռու մարզի զինանշան, Լոռու մարզի խորհրդանիշներից մեկը։

Լոռու զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչԼոռու մարզ
Հաստատվածհունիսի 5, 2003
Հիմքարծիվ, խաչ, Սմբատ և Գուրգեն թագավորներ, հասկ, եկեղեցի, կաղնու տերև
Զինանշանի հեղինակԽաչիկ Ղարաբեկյան

Պատմություն խմբագրել

Զինանշանն ընդունվել է 2003 թվականի հունիսի 5-ին Լոռու մարզպետարանում մարզի զինանշանի համար հայտարարված մրցույթում։ Հեղինակն է նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը։

Նկարագրություն խմբագրել

Լոռու մարզի զինանշանը պատկերում է հզոր թևերին հենված արծիվ, որի աջ թևին քրիստոնեական խաչ է։ Արծվի կրծքից դեպի աջ պատուհանը ձգվում են երեք ճանապարհ, որոնք, համապատասխանաբար, ունեն մեր պետական դրոշի գույները՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Դրանցից ներքև արծվի կրծքին գրված է «Լոռու մարզ»։

Մարզի անվան տակ հարթաքանդակի ձևով պատկերված են ինը խորհրդանշական թասեր, որպես լինելության, առատության և հյուրասիրության խորհրդանիշ։ Արծվի որովայնի մասում պատկերված են Հաղպատի վանքին քանդակված Սմբատ և Գուրգեն թագավորները ձեռքներին վանքի մանրակերտը։ Այս պատկերը, որպես հավատքի խորհրդանիշ, պաշտպանված է արծվի թևերի հովանու տակ, իսկ հզոր ոտքերն ամուր պահում են հասկը և կաղնու տերևը՝ մարզի անտառների, բնության խորհրդանիշը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լոռու մարզպետարանի կայքէջ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.