Լոռու մարզի դատախազություն
Լոռու մարզի դատախազություն, Հայաստանի Հանրապետության դատախազության տարածաշրջանային կառուցվածքային մաս կազմող կառույց, որի իրավասության ներքո է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը։ Այժմ Լոռու մարզի դատախազն է Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը[1], նախկին դատախազը՝ Արսեն Մարտիրոսյանը (2017 թ.-ից)[2][3]։
Լոռու մարզի դատախազություն | |
---|---|
Վերադաս մարմին | ՀՀ դատախազություն |
Շտաբակայան | Վանաձոր, Լոռու մարզ |
Լոռու մարզի դատախազության կենտրոնական գրասենյակը տեղակայված է մարզկենտրոն Վանաձոր քաղաքում՝ ՀՀ, քաղաք Վանաձոր, 377200, Մյասնիկյան փ. 13 հասցեով[4]։
Իրավասություն խմբագրել
Համաձայն ՀՀ «Դատախազության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Լոռու մարզի դատախազությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության այլ կառուցվածքային միավորները, ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը մարզում այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը[4]։ Այդպիսով, համաձայն ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի, մարզի դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով[5]՝
- հարուցում է քրեական հետապնդում,
- հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ,
- դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
- պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.,
- բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
- հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։
Կառուցվածք խմբագրել
Համաձայն ՀՀ «Դատախազության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Լոռու մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, նրա տեղակալներից, մարզի դատախազության ավագ դատախազներից և դատախազներից[4].
- Կարեն Ֆիրդուսու Հարությունյան, Լոռու մարզի դատախազ։