Լոռի (պանիր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)
Լոռի, աղաջրային պանիրների դասին պատկանող հայկական պանիր։ Հասունանում և պահպանվում է աղաջրի մեջ, այդ պատճառով չունի կոշտ մակերես, ունի պինդ բաղադրություն, յուրահատուկ՝ սպիտակից մինչև բաց դեղին գույն, տարբեր մեծության և ձևի աչքեր։ Հասունանում է երկու ամսվա ընթացքում։
Լոռի | |
---|---|
Կաթ | կովի կաթ |
Հասունացման ժամանակաշրջան | 2 ամիս |
Ճարպեր | 3% |
![]() |
Պատրաստման եղանակը
խմբագրել3% յուղայնությամբ կաթը պաստերիզացվում է 72-75-ում, հետո սառեցվում մինչև 30-33 և մակարդվում։ Մակարդի թթվայնությունը պետք է լինի 80-100, մակարդման տևողությունը 15-20 րոպե, երկրորդ տաքացման ջերմաստիճանը՝ 34-380, տևողությունը 3-7 րոպե։
Շիճուկը հեռացնելուց հետո պանրազանգվածը լցվում է կաղապարների մեջ։ Ինքնամամլումից 10 րոպե հետո գցվում է աղաջրի մեջ, որի խտությունը պետք է լինի 15-17 %, ջերմաստիճանը՝ 14-16%, այդ վիճակում մնում է 15-20 օր։ Հատիկների մեծությունը հատիկադրման պահին պետք է լինի՝ 12-15 մմ, իսկ ձևավորումից առաջ՝ 7-8 մմ[1]։
Բաղադրությունը
խմբագրելԲաղադրության մեջ մտնում են պաստերացված կաթ, մանրէական կոնցենտրատ՝ մեզոֆիլիկ կաթնաթթվային հիմքով, մանրէական ծագման կաթ մերող պատրաստուկ (խիմոզին), սեղանի աղ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Լոռու մասին kotayk.agro.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Լոռու բաղադրությունը Աշտարակ կաթի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.