Լոու ամրոց, գտնվում է Հյուսիսային Այրշայրում, Շոտլանդիայում, Ուեսթ Քիլբրայդ գյուղի եզրին, Լոու բլրի ստորին լանջերին։ Այն երկաթուղային կայարանից մոտ 200 մետր հեռավորության վրա է (660 մետր)։

Լոու ամրոց

Ամրոցը պարզ ուղղանկյուն կառույց է թեք տանիքով ու մի քանի խոշոր ծխնելույզներով, որոնք բարձրանում են յուրաքանչյուր կողմից։ Կառուցվածքով նման է մոտակայքում գտնվող մյուս աշտարակավոր տներին, ներառյալ Փոքրիկ Քումբրիի ամրոցն ու Սքելմորլայն ամրոցը, և հանդիսանում է առաջին կարգի կառույց[1]։

Այն կառուցվել է թագավոր Ջեյմս III-ի քրոջ՝ արքայադուստր Մերիի համար որպես հարսանեկան նվեր 1467 թվականին Առանի կոմս Թոմաս Բոյդի[1] հետ նրա ամուսնության առթիվ։ 1469 թ.-ին Թոմասը մեկնել է Դանիա, Ջեյմս III-ի հարսնացու Մարգարեթին ուղեկցելու նպատակով, սակայն ստիպված է եղել մնալ արտասահմանում, քանի որ նա և իր հայր լորդ Բոյդը մեղադրվել են դավաճանության մեջ 1469 թվականին։ Ամուսնությունն ավելի ուշ չեղյալ է հայտարարվել ու Թոմասը մահացել է մի քանի տարի անց, հավանաբար Անտվերպում[2]։

Ուշ 19-րդ դարում[3] ամրոցը գրանցվել է որպես անտանիք, սակայն անվնաս։ 1980-ական թվականների վերջին այն ձեռք է բերել ոմն պրն․ Ֆիլիպս, որն սկսել է վերականգնման աշխատանքներն ամրոցի վրա։ Սակայն վերանորոգումն ավարտելուց առաջ ամրոցը հետ է վերադարձվել 2002 թվականին և «Պատմական Շոտլանդիան» իրավական քայլեր է ձեռնարկել Ֆիլիպսից[4] £116,000 հետ գանձելու համար։ Ամրոցը հետագայում գնել է Դեյվիդ Հաթթոնը, որն ավարտել է վերականգնման աշխատանքները 2005 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կաղապար:Historic Environment Scotland
  2. Balfour Paul, James (1904). The Scots peerage; founded on Wood's edition of Sir Robert Douglas's peerage of Scotland; containing an historical and genealogical account of the nobility of that kingdom. Vol. 5. Edinburgh: D. Douglas. էջեր 148, 149.
  3. «Law Castle». Canmore. Historic Environment Scotland. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  4. Inglis, Janet (2011). Scotland's Castles: rescued, rebuilt and reoccupied, 1945 - 2010 (PDF) (Ph.D. Thesis). University of Dundee. էջեր 110, 127.
  5. «High cost of holding the fort». The Observer. 2005 թ․ դեկտեմբերի 11.

Արտաքին հղումներ խմբագրել