Լոմոնոսովի նրբանցք (Կրասնի Սուլին)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոմոնոսովի փողոց (այլ կիրառումներ)
Լոմոնոսովի նրբանցք (ռուս.՝ Переулок Ломоносова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս բնագետ, բանաստեղծ, լուսավորիչ, նկարիչ, պատմաբան Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի (1711-1765) պատվին։ Սկիզբ է առնում Մագնիտոգորսկի փողոցից և ավարտվում Միրնի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 330 մետր է։
Լոմոնոսովի նրբանցք | |
---|---|
Երկիր | ![]() |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 330 մետր |
Անվանվել է | Միխայիլ Լոմոնոսով |
Փոստային ինդեքս | 346359 |
Նկարագրություն
խմբագրելԿրասնի Սուլին քաղաքի Լոմոնոսովի նրբանցքը սկսվում է Մագնիտոգորսկի փողոցից, հատում է Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցը և ավարտվում Միրնի նրբանցքի հետ հատումով։ Կարճ նրբանցք է. երկարությունն ընդամենը 330 մետր է։ Նրբանցքում կա համարակալված 23 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 11 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` 12։
Լոմոնոսովի նրբանցքի փոստային դասիչն է՝ 346359։
Նրբանցքն անվանվել է ռուս բնագետ, բանաստեղծ, լուսավորիչ, նկարիչ, պատմաբան, Մոսկվայի պետական համալսարանի հիմնադիր Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի (1711-1765) պատվին։ Բացի գիտական գործունեությունից, նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացմանը, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով[1]։