«Լոձերի», Մեղրիում՝ Գյուժդի, Եղեգնաձորում՝ Հյուլի, դեղձենու սորտախումբ, ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Կորիզից անջատվող սպիտակամիս պտուղներով սորտեր, որոնք տարբերվում են գույնով (սպիտակ, կարմիր, կանաչ), որակով և հասունացման ժամկետով (սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը)։

Նկարագրություն խմբագրել

Ծառն ուժեղաճ է, ձգված-կլորավուն պսակով։ Պտղաբերում է տնկման 3-րդ տարում։ Պտուղը՝ միջին մեծության և խոշոր (150-200 գ), գնդաձև, կլորավուն կամ սուր կտուցով։ Պտղամաշկը՝ միջին հաստության, բաց դեղնասպիտակավուն, պտղի 2/3 մասով՝ շերտավոր կարմրությամբ։ Պտղամիսը՝ կորիզից չանջատվող, սպիտակ կամ սերուցքագույն, կորիզի մոտ՝ գունավորված, ամուր, կռճկային, հյութալի, թթվաշաքաղցր, դուրեկան բուրմունքով և համով։ Պտուղների հասունցումը՝ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակից նոյեմբերի 1-ին տասնօրյակը։ Բերքատվությունը՝ 250 ց/հա և ավելի։ Փոխադրունակ է։ Բերքն օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ

Տարածվածություն խմբագրել

Ամենաշատ տարածվածը և բարձրարժեքը Լոձ շերտավորն է։ Մշակվում է Հայաստանի դեղձենու մշակության բոլոր գոտիներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։