Լյու Տյանհուա (չինարեն՝ 刘天华, փետրվարի 4, 1895(1895-02-04), Jiangyin, Չանչժոու, Ցզյանսու, Ցին կայսրություն - հունիսի 8, 1932(1932-06-08), Պեկին, Չինաստանի Հանրապետություն), չինացի երաժիշտ, կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ Եղել է պիպա և էրհու գործիքների[1] համար գրված ստեղծագործությունների հեղինակ ու կատարող։ Պոետ Լյու Բաննյունի կրտսեր եղբայրն է եղել (1891-1934 թվականներ)[2]։

Լյու Տյանհուա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1895(1895-02-04)
ԾննդավայրJiangyin, Չանչժոու, Ցզյանսու, Ցին կայսրություն
Մահացել էհունիսի 8, 1932(1932-06-08) (37 տարեկան)
Մահվան վայրՊեկին, Չինաստանի Հանրապետություն
ԳերեզմանՊեկին
Քաղաքացիություն Ցին կայսրություն և  Չինաստանի Հանրապետություն
Մասնագիտությունկոմպոզիտոր

1922 թվականին երաժշտություն է դասավանդել Պեկինի համալսարանում[3]։ 1927 թվականին առաջարկել է ստեծել «Չինական երաժշտության բարեփոխման ընկերություն»։ Մեծ ներդրում է ունեցել երկրում այս տեսակի արվեստի զարգացման գործում՝ պաշտպանելով ազգային և եվրոպական երաժշտական մշակույթների փոխհարաբերությունները[4]։ Ի թիվս այլ բաների՝ արդիականացրել է հին չինական գոնգչի նոտաների գրառման համակարգը՝ մոտեցնելով այն արևմուտքում կիրառվող համակարգին։

Որպես կոմպոզիտոր նա հայտնի է եղել պիպա և էրհու չինական գործիքների համար գրված բազմաթիվ ստեղծագործություններով, որոնց մեջ շատ են էտյուդները։ Կատարելագործել է էրհու գործիքի կառուցվածքը՝ ներմուծելով մետաղական լարեր և փոխելով դրանց լարումը այնպես, որ դրանք համապատասխանել են ջութակի միջին լարերին։ Իրականում էրհուն դարձրել է ակադեմիական գործիք (մինչև 20-րդ դարի սկիզբը էրհուն հիմնականում եղել է թափառական երաժիշտների գործիք), իր ստեղծագործություններում կոմպոզիտորը բացահայտել է գործիքի հնարավորությունները՝ դարձնելով այն մենակատար գործիք նվագախմբում[5]։

Կրթել է մի քանի աշակերտների, որոնցից են Ցզյան Փենչժին և Չեն Չժենդուոն։

Ստեղծագործություններ խմբագրել

Էրհու

  • Անհաջողակի մենախոսությունը
  • 1924 թվական (Լուսնյակ գիշեր)
  • 1926 թվական (Տխուր գիշեր)
  • 1927 թվական (Եղերերգ)
  • Լիանգ Սյաո 1928 թվական (Եղերերգ)
  • 1928 թվական (Ընթերցանություն ազատ ժամանակ)
  • 1928 թվական (Թռչունների գեղգեղանքը անապատային լեռան վրա)
  • Գուանգմինգ Սինգ, 1931 թվական (Պայծառություն)
  • Դու Սիան Կաո, 1932 թվական (Էտյուդ մեկ լարի համար)
  • 1932 թվական (Մոմերի առկայծող ստվերներ)
  • Վարժություն էրհուի համար № 1 — 47

Պիպա

  • Գի Դժին Կաո (Բարելավված էտյուդ)
  • Սյույ Լայ 1929 թվական (Դատարկության ձայնը)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mirkin, M. I︠U︡ (1969). Краткий биографический словарь зарубежных композиторов (ռուսերեն). Sov. kompozitor,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «The hallowed home of the erhu - China - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Liu Tianhua». Grove Music Online (անգլերեն). doi:10.1093/gmo/9781561592630.001.0001/omo-9781561592630-e-0000049350. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Своеобразие композиторского творчества Лю Тяньхуа / Бай Цзы Цзян // Аўтэнтычны фальклор: праблемы захавання, вывучэння, успрымання (памяці антраполага Зінаіды Мажэйкі) : зборнік навуковых прац (удзельнікаў X Міжнароднай навуковай канферэнцыі, Мінск, 29 красавіка — 1 мая 2016 г.) / Беларускі дзяржаўны ўніверсітэт культуры і мастацтваў. — Мінск, 2016. — С. 166—167» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Янь Ян. Формирование китайского оркестра традиционных инструмен-тов нового типа в 1920—1930 годы // Проблеми взаємодії мистецтва, педагогіки та теорії і практики освіти. Випуск 50, Харків, 2018» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել