Լյուսի Միրիգյան
Լյուսի Միրիգյան (օգոստոսի 15, 1906, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 12, 2021, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ երկարակյաց[1]։
Լյուսի Միրիգյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1906 |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 12, 2021 (114 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում, 1906 թվականի օգոստոսի 15-ին[2]։ Հայոց ցեղասպանությունից անմիջապես առաջ՝ 1910 թվականին ծնողների հետ հեռացել է ծննդավայրից և մեկնել Սան Ֆանցիսկո, որտեղ էլ ամուսնացել է, ունեցել երեխաներ։ Լյուսին սովորել է Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում, դասավանդել կիրակնօրյա դպրոցում, թոշակի անցնելուց հետո ուլունքներից պատրաստել է արձանիկներ։ Ամուսինը՝ Աշոտը, մահացել է 1998 թվականին, նրանք միասին ապրել են 40 տարի[3]։
Լյուսի Միրիգյանը մահացել է 114 տարեկան, 181 օրական հասակում՝ 2021 թվականի փետրվարի 12-ին։ Մահվան պահին եղել է Սան Ֆրանցիսկոյի ամենատարեց բնակչուհին[4]։
Միջադեպ
խմբագրել2017 թվականին կենսաթոշակի հարցերով զբաղվող մարմինները հարցում են ուղարկել Լյուսի Միրիգյանին, թե՞ նա ողջ է, սակայն հասցեատերն այդ հարցմանը չի պատասխանել, ինչից հետո զրկվել է կենսաթոշակից և սոցիալական ապահովագրությունից[5]։ Միրիգյանի դստեր՝ Սոնիա Միրիգյան-Քուջակյանի և փեսա՝ Ջեք Քուջակյանի ջանքերն արդյունք չեն տվել Միրիգյանի կենսաթոշակը վերականգնելու համար, ինչից հետո նրանք դիմել են կոնգրեսական Ջեքի Շփայերի գրասենյակ, որից հետո վերականգնվել է Միրիգյանի կենսաթոշակը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Армянка - старейшая жительница Сан-Франциско умерла в возрасте 114 лет - RadioVan.fm». www.radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Lucy Mirigian». Gerontology Wiki (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «111-летней Люси Миригян пришлось убеждать правительство США, что она жива». armedia.am (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «114 տարեկանում մահացել է Սան Ֆրանցիսկոյի ամենատարեց բնակչուհի Լյուսի Միրիգյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Lucy Mirigian, San Francisco's oldest resident, has died at 114». hoodline.com (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 15. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Սան Ֆրանցիսկոյի ամենատարեց բնակչուհի Լյուսի Միրիգյանը մահացել է 114 տարեկանում. ԶԼՄ-ներ». news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.