Լյուսիի շոուն

ամերիկյան սիթքոմ

«Լյուսիի շոուն» (անգլ.՝ The Lucy Show), ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ, որի գլխավոր դերում Լյուսիլ Բոլն է։ Հեռարձակվել է CBS հեռուստաալիքում, 1962 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1968 թվականի մարտի 11-ը։ Բոլի մյուս հաջող հեռուստանախագծերն են «Ես սիրում եմ Լյուսիին» (1951-1957) և դրա սթին օֆը՝ «Լյուսի Դեզի կոմեդիայի ժամը» (1957-1960)։

Լյուսիի շոուն
Изображение логотипа
Առաջին եթերաշրջանի գլխավոր կազմը
Ժանրամերիկյան սիթքոմ
ՍտեղծողBob Carroll, Jr.?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Լյուսիլ Բոլլ, Vivian Vance?, Gale Gordon?, Mary Jane Croft? և Candy Moore?
ԵրաժշտությունWilbur Hatch?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ156
Էկրաններին էհոկտեմբերի 1, 1962[1]-ից մարտի 11, 1968[2]
ՀեռուստաալիքCBS
ԴիստրիբյուտորParamount Domestic Television? և Հուլու

Ինչպես և նախկին շոուները, դրա սցենարիստը Մադլեն Պյու Դեվիսը և Բոբ Կերոլ կրտսերն է, իսկ գլխավոր դերերից մեկում Վիվիան Վենսն է։ Բոլի նախկին ամուսին և գործընկեր Դեզի Արնեզը հանդես է եկել, որպես պրոդյուսեր, իսկ «Ես սիրում եմ Լյուսի» սերիալի դերասաններից մեկը՝ Ուիլյամ Ֆրոլին հայտնվել է սերիաներից մեկում։ Գեյլ Գորդոնը, հակառակը, որը առաջին սերիալում հայտնվել է էպիզոդիկ դերով, այստեղ նա միացել է գլխավոր դերասանական կազմին։

Սյուժե խմբագրել

Այրիացած Լյուսի Կարմայքլը, ով երկու երեխաների մայր է, ապրում է իր բաժանված ընկերուհի Վիվիան Բեջլիի և նրա որդու հետ։ Նա փորձում է իր մահացած ամուսնու ֆոնդից գումար հանել, իսկ հետո դառնում է տեղի բանկիր Թեոդոր Մունիի անձնական քարտուղարը։

Դերասաններ խմբագրել

Դերասան Դեր Սերիաներ Ժամանակաշրջան
Լյուսիլ Բոլ Լյուսի Կարմալքլ 156 1962-1968
Գեյլ Գորդոն Թեոդոր Մունի 102 1963-1968
Վիվիան Վենս Վիվիան Բեջլի 81 1962-1968
Ջիմի Գարետ Ջեյլի Կարմայքլ, Լյուսիի որդի 55 1962-1965
Ռալֆ Հարտ Շերման Բեջլի, Վիվիանի որդի 45 1962-1965
Քենսի Մուր Քրիս Կարմայքլ, Լյուսիի որդի 40 1962-1965

Մրցանակներ խմբագրել

  • 1967 — «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալների լավագույն դերասանուհի կատեգորիայում (Լյուսիլ Բոլ)
  • 1968 — «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալների լավագույն դերասանուհի կատեգորիայում (Լյուսիլ Բոլ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսիի շոուն» հոդվածին։