Լյուսիեն Լավիսքաունթ

դերասան

Լյուսիեն Լիոն Լավիսքաունթ (անգլ.՝ Lucien Leon Laviscount, ծնվ.` հունիսի 9, 1992, Բերնլի, Լենկաշիր), բրիտանացի դերասան։

Լյուսիեն Լավիսքաունթ
Լավիսքաունթը 2019 թվականին
Հասակը178 սմ
Ծնվել էհունիսի 9, 1992 (31 տարեկան)
ԾննդավայրԲերնլի, Լենկաշիր, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունRibblesdale High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2002-ներկա

Կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է 2002 թվականին՝ նկարահանվելով Marks & Spencer ապրանքանիշի գովազդում և «Clocking Off» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[1]։ Նա հետագայում ավելի հայտնի դարձավ «Grange Hill» (2007-08), «Coronation Street» (2009) և «Waterloo Road» (2010-11) հեռուստասերիալներում նկարահանվելու շնորհիվ[2]։

2011 թվականին նկարահանվել է «Celebrity Big Brother» ռեալիթի շոուում[3]։ 2012 թվականին SK Records ձայնագրման լեյբլի միջոցով թողարկել է իր «Dance with You» սինգլը համագործակցությամբ ամերիկացի ռեփեր MANN-ի հետ[4]։ 2015 թվականին նկարահանվել է «Scream Queens» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ըրլ Գրեյին[5]։ 2017 թվականին նկարահանվել է ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի «Love Beats Rhymes» երաժշտական ֆիլմում[6]։ 2017-18 թվականներին մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկի կերպարը «Snatch» հեռուստասերիալում[7]։

Անձնական կյանք խմբագրել

Լավիսքաունթի ծնողները տրինիդադյան ծագում ունեն[8]։ Նա ունի երկու եղբայր` Լուիս և Ջուլս[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Youngsters wear it like Beckham». Lancashire Telegraph. 2002 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  2. «Where are the Waterloo Road cast now?». Manchester Evening News. 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  3. «Celebrity Big Brother's Lucien Laviscount: I'm just not into Kerry Katona». Metro. 2011 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  4. «Lucien Laviscount announces debut single 'Dance with You'». Digital Spy. 2011 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  5. «Lucien Laviscount Joins Fox's 'Scream Queens'». Deadline. 2015 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  6. «'Love Beats Rhymes' Review». Variety. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  7. «'Snatch': Luke Pasqualino To Star, Lucien Laviscount To Co-Star In Crackle Series». Deadline. 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  8. «Ladies man Lucien Laviscount, who is currently single, looking forward to dating; ready for a serious girlfriend». Hitberry. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
  9. «Ribble Valley schoolboy Lucien Laviscount lands role on Grange Hill». Lancashire Telegraph. 2006 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել