Լյուբիմեց 2007 (բուլղար․՝ ФК Любимец 2007), բուլղարական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լյուբիմե քաղաքից։ 2013-2014 մրցաշրջանում ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել «Ա» ֆուտբոլային խմբում[1]։

'
Ամբողջական անուն Професионален футболен клуб Любимец 2007
Մականուն(ներ) Դինիտե
(ձմերուկներ)
Հիմնադրում 1921
/վերականգնվել է 2007 թվականին/
Երկիր Բուլղարիա
Քաղաք Լյուբիմեց
Մարզադաշտ Քաղաքային մարզադաշտ
Տարողունակություն 4000
Նախագահ Բուլղարիա Ատանաս Ստալև
Մարզիչ Վոյն Վոյնով
Լիգա Բուլղարիայի ֆուտբոլի առաջնություն
2013-2014 14
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Տնային մարզադաշտը Լյուբիմեցի «Քաղաքային մարզադաշտն» է, որը կարող է տեղավորել շուրջ 4000 մարդ։

Պատմություն խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1921 թվականին և ի սկզբանե կրել է «Մարիցա» անվանումը։ 1947 թվականին այն դարձել է «Ստրելա»։ 1960-ականներին ակումբը վերջապես ստացավ ներկայիս «Լյուբիմեց» անվանումը։ Ակումբը բացառապես հանդես է եկել բուլղարական երրորդ և չորրորդ լիգաներում և լուծարվել է 1993-1994 մրցաշրջանի վերջում։

2007 թվականին վերականգնվել է և կոչվել «Լյուբիմեց 2007»։ Իր առաջին մրցաշրջանում ակումբը միանգամից հայտնվեց երկրորդ դիվիզիոնում։ Մասնագիտական մակարդակում թիմը իր առաջին մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ տեղը։

2013 թվականի հունվարի 9-ին Վեսելին Վելիկովը նշանակվեց թիմի գլխավոր մարզիչ[2]։ 4 ամիս անց նա «Լյուբիմեցին» ակումբի պատմության մեջ առաջին անգամ դուրս բերեց «Ա» խումբ, «Բ» խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բ» խումբ

  • Արծաթե մեդալներ՝ 2012-2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Club's Facts». Footballdatabase.eu. Վերցված է 25 января 2014-ին.
  2. «Любимец махна Красимир Мечев» (Bulgarian). hsmarica.com. 2013 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Любимец е новият член на А група» (Bulgarian). novsport.com. 2013 թ․ մայիսի 19.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել