Լյուկ Լանգ Սքվեր (անգլ.՝ Luke J. Lang Square), հանրային պարկ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասերում: Մակերեսը կազմում է 4 մ²: Դրա հետ միասին՝ Սերժանտ Ջոյս Կիլմերի եռանկյունին հանդիսանում է Նյու Յորքի ամենափոքր պարկը[1]: Սքվերն անվանվել է ի պատիվ Լյուկ Լանգի, ով զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[2]:

Picto infobox plant.png
Լյուկ Լանգ Սքվեր
անգլ.՝ Luke J. Lang Square
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՎարչատարածքՔուինս
Հիմնվել է1933 թվական, ապրիլ
Մակերես0,000004[1]
Այցելուներ500 000
Կարգավիճակըհանրային պարկ
Լյուկ Լանգ Սքվերը գտնվում է ԱՄՆում
Լյուկ Լանգ Սքվեր
Լյուկ Լանգ Սքվերը գտնվում է Երկիրում
Լյուկ Լանգ Սքվեր

ՆկարագրությունԽմբագրել

Լյուկ Լանգ ծնվել է մոտավորապես 1894 թվականին: Նա ապրել Բլիկեր-սթրիթում, հարևան՝ Ռիջվուդ շրջանում և որպես տպագրող աշխատել է Մանհեթենի Դուեյն-սթրիթի հրատարակչությունում: 1917 թվականի հունիսին Լանգը ինքնակապ մեկնում է ռազմաճակատ: 1918 թվականին նա մահանում է. նրա մահվան հանգամանքները անհայտ են:

Տարածքը, որտեղ տեղակայված է սքվերը, մի ժամանակ պատկանել էր Alden Sampson & Son կազմակերպությանը: 1916 թվականին այս տարածքը առգարվվել էր Նյու Յորքի իշխանությունների կողմից: 17 տարի անց՝ 1933 թվականի ապրիլին, պարկը ստացել է իր ներկայիս անվանումը: 1935—1936 թվականներին նրա շրջակա մայթը հարթվել է կապտավուն ավազաքարով և վեցանկյուն սալարկով: Սքվերում կանգնեցվել է նաև դրոշաձող և դրվել են նստարաններ, ինչպես նաև տնկվել են երեք սրատերև թխկիներ: Այժմ սքվերում առավելապես ներկայացված են ցանկապատի ձևով բուսականություն, թեև 2000 թվականին քաղաքապետարանը վերջինիս վերականգման համար հատկացրել էր 13 000 դոլար[3]:

  Արտաքին պատկերներ
  Вид на Сквер Люка Ланга. Curbed NY


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Tatiana Schlossberg (2015-04-07)։ «New York Today: Striving for Success» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-10-25 
  2. «New York City's 20 tiniest parks, mapped - Luke J. Lang Square» (անգլերեն)։ Curbed NY։ Վերցված է 2016-10-25 
  3. «Luke J. Lang Square Highlights» (անգլերեն)։ New York City Department of Parks & Recreation։ Վերցված է 2016-10-25