Լյուդմիլա Գեորգիևնա Բուրցևա (ռուս.՝ Людмила Георгиевна Бурцева, հոկտեմբերի 25, 1954(1954-10-25), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, Ռուսաստանի գրողմերի միության անդամ (2005):

Լյուդմիլա Բուրցևա
Ծնվել էհոկտեմբերի 25, 1954(1954-10-25) (69 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Լյուդմիլա Բուրցևան ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 25-ին Դոնի Ռոստովում՝ Գեորգի Պետրովիչ Զայկոյի և Եվգենիա Միխայիլովնայի ընտանիքում։ Հայրը զոդագործ էր աշխատում, իսկ մայրը՝ տեխբաժնի դիսպետչեր։ 1971 թվականին ավարտել է Ռոստովի № 80 դպրոցը, որից հետո ընդունվել է Ռոստովի կուլտլուսաուսումնարանի[1] գրադարանային բաժին, որն ավարտել է 1974 թվականին։ 1972-1976 թվականներին աշխատել է Կ. Մարքի անվան գիտական շրջանային գրադարանում։ 1980 թվականից՝ Ավտոմոբիլիստների ռուսական համայնքի Ռոստովի մարզային բաժնում։

Լյուդմիլան բանաստեղծություններ է գրել մանկությունից։ 1980-ական թվականներին մի քանի բանաստեղծություն տպվել է «Комсомолец» շրջանային թերթում։ Բանստեղծությունների առաջին հավաքածուն հրատարակվել է 1997 թվականին «Հարավային աստղ» ալմանախում՝ Լյուդմիլա Բարոն կեղծանվան ներքո։

Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Քեզ ընդառաջ», հրատարակվել է 2001 թվականին։ 2003 թվականին հրատարակվել է «Ժամանակի կիսադեմք» հավաքածուն։ 2004 թվականի վերջին հրատարակվել է երրորդ գիրքը՝ «Ճակատագրի գիծ» անվանմամբ։ Այդ գրքերից յուրաքանչյուրում միայն նոր բանաստեղծությունների էին։

2004 թվականին գրական-գեղարվեստական «Տապան» ամսագրում (№ 5) և «Դոնի մշակույթ» թերթում հրատարակվել են բանաստեղծությունների մեծ հավաքածուներ։ 2005 թվականին դեբյուտել է որպես թարգմանիչ՝ թարգմանելով օսեթ բանաստեղծ Չերմեն Այդարովի բանաստեղծությունները։

2005 թվականից Լյուդմիլա Բուրցևայի բանաստեղծական հավաքածուներն ու թարգմանությունները պարբերաբար հրապարակվում էին «Տապան» ամսագրում և «Դոնի մշակույթ» թերթում։

2005 թվականին նա ընդունվել է Ռուսաստանի գրողների միություն ուրպես բանաստեղծ։

Լյուդմիլա Գեորգիևնա Բուրցևան ապրում է Դոնի Ռոստովում։

Ստեղծագործություններ խմբագրել

Տարբեր հրատարակչություններ

  • Навстречу себе. Стихи. - Ростов-на-Дону МП «КНИГА», 2001.
  • Профиль времени. Стихи. - Ростов-на-Дону, «Новая книга», 2003.
  • Линия судьбы. Стихи. - Ростов-на-Дону, ООО «Донской издательский дом», 2004.
  • Когда я была китайцем. Стихи. - (в серии «32 полосы») - Таганрог: изд-во «Нюанс», 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ростовский колледж культуры». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. - Ростов н/Д, 2006. - 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ խմբագրել