Լիտոխորոն
Լիտոխորոն (հուն․՝ Λιτόχωρο), քաղաք և նախկին մունիցիպալիտետ Հունաստանում, Իմաթիայի հարավային մասում։ 2011 թվականի վարչական բարենորոգումից հետո համարվում է մունիցիպալական միավորումը և Դիոն-Օլիմպոս մունիցիպալիտետի կենտրոնը[1]։ Քաղաքը տեղակայված է Օլիմպիոս լեռան ստորոտում, Թերմակիոս ծովածոցի արևմտյան ափին։ Քաղաքը հիանալի վայր է Օլիմպոս լեռը բարձրանալ ցանկացողների համար, քանի որ բոլոր երթուղիները սկսվում են քաղաքի հարավ-արևմտյան մասից։ Լիտոխորոյի ճանապարհը Օլիմպոս լեռան գագաթի մոտ մտնում է E4 եվրոպական քայլուղի։
Քաղաք | ||
---|---|---|
Լիտոխորոն | ||
հուն․՝ Λιτόχωρο | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Հունաստան | |
ԲԾՄ | 293 մ մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 6 995 մարդ (2001) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | |
Հեռախոսային կոդ | 2352 | |
Փոստային դասիչ | 602 00 | |
Պաշտոնական կայք | olympus.gr | |
| ||
Քաղաքից ոչ հեռու գտնվում է Սուրբ Օլիմպիական Դիոնիսիայի տաճարը։
Բնակչություն խմբագրել
Տարի | Բնակչություն | Մունիցիպիալ միավորում |
---|---|---|
1981 | 6,157 | - |
1991 | 6,667 | 6,864 |
2001 | 6,697 | 7,011 |
2011 | 6,995 | 7,259 |
Տրանսպորտ խմբագրել
1960 թվականից քաղաքը կապված է մնացած Հունական Ազգային 1 ճանապարհին, որն անցնում է քաղաքի արևելքով։ 90-ական թվականների կեսերին ավտոճանապարհը արդիականացվեց և դարձավ 1 ավտոմայրուղու և եվրոպական E75 երթուղու մաս։ Քաղաքը կապվեց Կատերինիի ավտոբուսային կանոնավոր երթուղիներին, իսկ երկաթուղային կայանով ամեն օր ուղևորվում են երեք գնացքներ Սալոնիկ և Աթենք։ Երկաթուղային կայանը տեղակայված է Լիտոխորոյի կենտրոնից 6 կիլոմետր հեռավորության վրա։
Պատկերասրահ խմբագրել
-
Տեսարան դեպի Օլիմպոսի բարձունքը
-
Այոս-Նիկոլոսի եկեղեցին Լիտոխորոյում
-
Քաղաքի կենտրոնական հրապարակը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Kallikratis law Արխիվացված 2018-11-13 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտոխորոն» հոդվածին։ |