Լինա Վանեսսա Մեդինա (իսպ.՝ Lina Vanessa Medina, սեպտեմբերի 27, 1933(1933-09-27), Տիկրապո շրջան, Castrovirreyna Province, Ուանկավելիկա, Պերու), բժշկության պատմության մեջ ամենափոքրիկ մայրը, ով երեխա է ունեցել, երբ ընդամենը 5 տարեկան էր։

Լինա Մեդինա
Lina Medina
Դիմանկար
Լինա Մեդինան 5 տարեկանում
7 ամսական հղիության ժամանակ
Ծնվել էսեպտեմբերի 27, 1933(1933-09-27) (87 տարեկան)
ԾննդավայրՏիկրապո շրջան, Castrovirreyna Province, Ուանկավելիկա, Պերու
ՔաղաքացիությունFlag of Peru (state).svg Պերու
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունսղագրող
ԵրեխաներԺերարդո Ալեժանդրո (1933-1979)
անունն անհայտ է (ծն. 1972 թ)

Երեխայի ծնունդ և անձնական կյանքԽմբագրել

Լինան տեղափոխվում է հիվանդանոց ծնողների կողմից 5 տարեկանում, որովհետև նրա մարմինը տարօրինակ ձևով գիրանում էր։ Սկզբում ենթադրվում էր, որ նա խոց ունի, սակայն բժիշկները շուտով հայտնաբերում են, որ նա հղիության 7-րդ ամսում է։

Նրա բժիշկ Ժերարդո Լոզոդան նրան տեղափոխում է մայրաքաղաք Լիմա, որպեսզի ուրիշ բժիշկներ նույնպես հաստատեն նրա հղիության փաստը։ 1,5 ամիս անց 1939 թ. մայիսի 14-ին, Լինան կեսարյան հատումի միջոցով տղա է ունենում (իսկ կեսարյան հատումը պարտադիր էր, քանի որ դեռ ձևավորված չէր նրա մարմինը)։ Ծննդաբերությունը կատարում են բժիշկներ Լոզադոն, Բուսոլլեուն և Կոլարետան։

Այս դեպքի մասին առաջին անգամ հրատարակվել է La Presse Médicale թերթում։ Երեխան կշռում էր 2,7 կգ և Լինայի բժշկի պատվին նրան կոչում են Ժերարդո։ Ժերարդոն դաստիարակվում էր Լինայի կողմից, բայց միայն տասը տարեկանում է նա իմանում որ Լինան իր մայրն է, քանի որ մինչ այդ Լինան ներկայացել էր որպես նրա ավագ քույր։ Ընդհանուր առմամբ Ժերարդոն առողջ էր մեծանում, սակայն 1979 թ. 40 տարեկան հասակում նա մահանում է ոսկրային ուղեղի հիվանդությունից։

Լինայի հղիացման մասին ոչ մի տվյալներ չկան և չեն արձանագրվել, նա երբեք չի խոսել այդ մասին։ Ավելի ուշ Լինան ամուսնանում է Ռաուլ Ժուրադոյի հետ, ումից 1972 թ. ունենում է երկրորդ տղան։ Նրանք ներկայումս ապրում են Լիմայի աղքատ շրջաններից մեկում։