Լիմֆոկին, ցիտոկինների ենթաբազմություն, որը արտադրվում է լիմֆոցիտ կոչվող իմունային բջիջների կողմից[1]։ Նրանք սպիտակուցային միջնորդներ են, որոնք որպես կանոն արտադրվում են T օգնական բջիջների կողմից։ Նրանք ապահովում են իմունային համակարգի պատասխանը՝ ազդանշաններ ուղարկելով իմունային բջիջներին։ Լիմֆոկինները ունեն շատ դերեր ներառյալ այլ իմունային բջիջներին գրավելը (նաև մակրոֆագեր և այլ լիմֆոցիտներ), վարակված վայրի հետագա ակտիվացնելը և այլն։ Շրջանառվող լիմֆոցիտները կարող են հայտնաբերել շատ փոքր կոնցենտրացիա ունեցող լիմֆոկին, իսկ հետո տեղաշարժել կոնցենտրացիայի գրադիենտը դեպի իմունային պատասխանի պահանջված վայրը։ Լիմֆոկինները օգնում են B բջիջներին արտադրել հակամարմիններ։

Կարևոր լիմֆոկինները, որոնք թաքնված են T օգնական բջիջների կողմից ներառում են[2]՝

  • Ինտերլեյկին 2
  • Ինտերլեյկին 3
  • Ինտերլեյկին 4
  • Ինտերլեյկին 5
  • Ինտերլեյկին 6
  • Գրանուլոցիտ մարոֆագ գաղութի խթանիչ գործոն
  • Ինտերֆերոն գամմա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Julius M. Cruse; Robert Edwin Lewis (2009 թ․ ապրիլի 20). Illustrated dictionary of immunology. CRC Press. էջեր 208–. ISBN 978-0-8493-7987-1. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  2. Guyton, AC; Hall, JE. (2006) Medical Physiology, Elsevier Saunders. 11th edition, pp.447.