Լիմասոլի հայկական գերեզմանատուն
Լիմասոլի հայկական գերեզմանատունը տեղակայված է B8 ճանապարհի արևմտյան մասում, Կատո Պոլեմիդիա համայնքում։ Հողը հանձնվել է հայ-կիպրական համայնքին 1946 թվականին, սակայն սկսել է գործել 1960-ական թվականներից։ Գերեզմանատան շուրջը կառուցվել է պատ, որի ֆինանսավորումը կատարել է Լիմասոլ քաղաքի քաղաքապետ Կոստաս Պարտասիդեսը, ով Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության անդամ էր[1]։ Իսկ մինչ գերեզմանատան կառուցումը, հայ մահացածները թաղվել են հիմնականում մայրաքաղաք Նիկոսիայում կամ Լառնակա քաղաքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Hadjilyra Alexander-Michael (May 2009)։ «Book The Armenians of Cyprus»։ Kalaydjian Foundation։ Վերցված է հուլիսի 30, 2011