Լիլիան «Լիլի» Թրասքոթ (անգլ.՝ Lillian «Lilly» Truscott),Disney Channel-ի օրիգինալ Հանա Մոնտանա հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Հայտնվում է 4 եթերաշրջանների բոլոր սերիաներում։

Լիլի Թրասքոթ

14-15 տարեկան (1 եթերաշրջան)
15-16 տարեկան (2 եթերաշրջան)
16-17 տարեկան (3 եթերաշրջան)
17-18 տարեկան (4 եթերաշրջան)
Այլ անուն(ներ) Լիլիպոպ
Լոլա Լաֆոնդա[1]
Լոլա Լաֆնեգլ[2]

Նկարագրություն խմբագրել

Լիլին Մայլի Սայրուսի լավագույն ընկերուհին է։ Մայլիի գաղտնիքի (այն, որ նա փոփ-աստղ Հանա Մոնտանան է) մասին իմացել է 1-ին եթերաշրջանի 1 եթերաշրջանում և նույնպես սկսել է ապրել երկու կյանքով։ Առավոտյան նա սովորական դպրոցական է, իսկ երեկոյան, բոլորից թաքուն, նա դառում է ռոք-աստղի, Հանա Մոնտանայի ընկերուհու, որի անունը Լոլա Լաֆնեգլ է (ԵրբեմնԼոլա Լաֆոնդա)։ 3-րդ եթերաշրջանի 13 սերիայում սկսում է հանդիպել Օլիվեր Օքենի հետ։

4-րդ եթերաշրջանի 9 սերիայում, երբ Մայլին հանում է Հանայի կեղծամը, Լիլին՝ Ռոբի Ռեյի հետ միասին հանում է Լոլայի կեղծամը, և Լոլան Հանայի հետ էլ գոյություն չեն ունենում։

Վերջին սերիայում Լիլին Մայլիին ասում է, որ նրա երազանքն է սովորել քոլեջում և վերադառնալ Սթենֆորդ։

Կենսագրություն խմբագրել

Լիլին ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայում։

Նա Օլիվերի հետ ծանոթացել է մանկապարտեզում, և դրանցի հետո նրանք լավագույն ընկերներ են։ "Judge Me Tender" սերիայում Լիլին խոստովանում է, որ երբ առաջին անգամ տեսել է Օլիվերին մտածել է, որ նա տխմար է։

Լիլին ապրում է իր հոր՝ Հեզեր Թրասքոթի հետ (Հեզեր Լոքլիր) Հեզերը հայտնվել է մի սերիայում ("Lilly's Mom Has Got It Goin' On"), որտեղ սկսում է հանդիպել Մայլիի հոր՝ Ռոբի Ռեյի հետ, բայց դա ցավոք երկար չի տևում։ Լիլիի ծնողները բաժանվել են, հայրը՝ Քենեթը հաշվապահ է։ Առաջին եթերաշրջանում Լիլին ասել է որ նա նույնպես ունի եղբայր, "Miley Get Your Gum" էպիզոդում նա հաստատում է, որ կարող է սիրել նրա ծովախոզուկին։ Լիլին նաև "Cheat it" էպիզոդում ասել է․ «Հաճախ ես ցանկանում եմ եղբայր ունենալ, բայց երբ գալիս եմ այստեղ, այդ ցանկությունը ինքնաբերաբար վերանում է»։

Երրորդ եթերաշրջանում (էպիզոդ "The Wheel Near My Bed (Keeps on Turnin')") Լիլին տեղափոխվում է Ստյուրտների մոտ, որովհետև նրա մայրը Ատլանտում աշխատանք է գտնում։ Որոշ ժամանակ անց, երբ լսում է, որ նա Մայլիի համար դարձել է հոգս, նա վերաբնակվում էիր հոր մոտ, ով ապրում էր շատ փոքր բնակարանում։ Մայլին ներողություն է խնդրում և Լիլին վերադառնում է։

Մայլին և Լիլին արդեն 6 տարի է ինչ լավագույն ընկերուհիներ են։ "Lilly, Do You Want to Know a Secret?" թռիչքային էպիզոդում Լիլին իմանում է Մայլիի գաղտնիքը, երբ տեսնում է Մայլիին նվիրած իր երջանիկ թևնոցը, որը նա դպրոցում էր նվիրել։

Ճիշտ է Լիլին հանդիպում է Օլիվերի հետ, բայց հաճախ նայում էր ուրիշ տղաներին։ Once, Twice, Three Times Afraidy" էպիզոդում Լիլին նայում էր իր ճամբարից հին ընկերոջը, ով իր մկաններն էր ցուցադրում։ "He Could Be The One" էպիզոդում նա ասել է․ «Ինչպիսին էլ չլինի իմ որոշումը, ամեն ինչ լավ է լինելու․․․ Չէ որ նրանք երկուսն էլ հիանալի են», նրանով նա ստիպում էր օլիվերին խանդել։ Բայց չնայած այդ բոլորին, Լիլին հավատարիմ է մնում նրան։

Լիլին շատ գեղեցիկ աղջիկ է միջին հասակի (159 սմ)։ Նա ունի պայշառ, ուղիղ մազեր, որոնք հասնում են համարյա մեջքի միջին մասը։ Աղջիկը հիմնականում հագնում է սպորտային հագուստ, թոփ, բրիջներ և կեդեր։ Երբ նա հայտնվում է Լոլայի կերպարով, նա հագնում է գունավոր կեղծամ, հիմնականում կարճ, երբեմն կրում է ակնոցներ և բաց գույնի հագուստ։

Ստեղծումը խմբագրել

Սկզբում Լիլիի անունը Լիլի Ռոմեո է, բայց հետո փոխվել է Լիլի Թրասքոթ։ Նրա դերի համար դիմել էր Մայլի Սայրուսը, բայց ավելի ուշ նրան ընտրեցին որպես գլխավոր հերոսուհի[3]։ Հետո որպես Լիլի ընդունեցին Էմիլի Օսմենթին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Режиссёр: Майкл Порейс, сценарист: Дэвид Кендалл (31 марта 2006 года). «Майли, доставай жвачку». Ханна Монтана. Season 1. Սերիա 2. 24 minutes in.
  2. Режиссёр: Дуглас Леблин, сценарист: Роджер Кристиансен (21 апреля 2006 года). «Это моя вечеринка, и я буду лгать, если захочу». Ханна Монтана. Season 1. Սերիա 5. 24 minutes in.
  3. «"Hannah Montana" Livin' the rock star life! DVD Review». 20 октября 2006. Արխիվացված է Disney DVD Reviews օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 23 октября 2006-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. Emily Osment, Whoopi Goldberg, Joy Behar, Sherri Shepherd, and Elisabeth Hasselbeck (18 февраля 2008). (Interview). {{cite interview}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |program= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)